«Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանն՝ արցախյան հողի եւ հայ ժողովրդի կապի խորհրդանիշ
Մշակութային
1967 թվականի նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանը:
Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթողի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը:
Հուշարձանը միտումնավոր ստեղծված է առանց պատվանդանի. ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից՝ ի պաշտպանություն ազգային եւ հայրենասիրական գաղափարների, եւ խորհրդանշում է արցախյան հողի եւ ժողովրդի կապը:
Սխեմատիկ եւ երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ եւ տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ:
«Մե՛նք ենք, մեր լեռները» հուշակոթողի շինարարությանը եւ տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց եւ կանգուն է առ այսօր:
Տեղեկատվությունը եւ լուսանկարը՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից
https://bravo.am/news/74902/?fbclid=IwAR3dL58XOzeitQHAeDl1FMlGg9wCXEpD-y2bbMv8oVwg1Ha4A10wn3ZlSBg_aem_AUVzy5SNYW9Tdr9U4CjmPp4D_Ypq7Czb5b8nooAfU52BY2zPB5mrWXIdSNT9LOF36TU&mibextid=Zxz2cZ
https://iravunk.com/sim/?p=263871&l=am/