Համոզված եղեք, կվերադառնամ. Նեյմար
Սպորտ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը հայտնել է, թե որ ակումբում կցանկանար հանդես գալ «Ալ-Հիլալի» հետ պայմանագրի ավարտից հետո: Նրա խոսքերը փոխանցում է Globo Esporte-ն։
Նեյմարը «Սանթոսում» հանդես է եկել 2009-2013 թվականներին: Բրազիլիայի Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 102 հանդիպում, որոնցում կարողացել է դառնալ 54 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նեյմարը Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» է տեղափոխվել 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, սաուդյան ակումբը բրազիլացի հարձակվողին ձեռք է բերել օգոստոսի 15-ին՝ 90 միլիոն եվրոյով:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Փարիզյան ակումբը դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
31-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» հանդես է եկել նաև 2013-2017 թվականներին։ Դա բրազիլացու համար առաջին ակումբն էր հայրենական ակումբից հետո:
https://iravunk.com/sim/?p=263862&l=am/