Նախարարությունը «պրավալ է տալի՞ս» նոր չափորոշիչներով ծրագիրը

Հանդիպում

Ուսումնական տարին մեկնարկեց ԿԳՄՍ նախարարության անակնկալով`  դպրոցականների համար: Որոշ դասարաններում երեխաները դասագրքեր դեռ չեն ստանա, էլեկտրոնային տարբերակներով մի կերպ կբավարարվեն՝ մինչեւ պարզ դառնա, թե ե՞րբ կտպագրվեն այդքան «բաղձալի» նոր չափորոշիչներով դասագրքերը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հայտարարել է, թե  նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու նախարարությունից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ տալ աշակերտներին: Հավելենք, որ մի շարք դպրոցներում արդեն իսկ հրահանգել են ուսուցիչներին, ծնողներին հանձնարարել ամենօրյա դասերը էլեկտրոնային տարբերակով գտնել ու տպել: Իսկ որքանո՞վ է արդարացվում այն, որ դպրոցականն անհայտ ժամանակով առանց գրքի է հաճախելու դպրոց, ովքե՞ր են պատասխանատուները, «Իրավունք»-ը պարզել է կրթության փորձագետ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տեսակետը եւ փորձել հասկանալ՝ ինչպե՞ս էր հարկավոր կազմակերպել աշխատանքը, որպեսզի աշակերտները նման խնդրի առաջ չկանգնեն:

— Ուսումնական տարին մեկնարկեց, սակայն նոր չափորոշիչներով դասագրքերը դեռեւս տպագրման փուլում են: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իհարկե, սա շատ մեծ բացթողում է, որովհետեւ մենք վերջին 25 տարում նման խնդիր չենք ունեցել, եղել են բացառիկ դեպքեր ու բացառիկ դասագրքեր, որոնք մեկ կամ երկու շաբաթ ուշացել են, բայց միշտ նախարարությունը բծախնդիր է եղել, որպեսզի սեպտեմբերի 1-ին ունենան իրենց դասագրքերը, որովհետեւ դա կարեւոր գործիք է: Այս տարի ինչո՞ւ այսպես եղավ, որովհետեւ նախարարությունը սխալը թույլ տվեց անցյալ տարի ամռանը. երբ ավարտվեց Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկումը, այդ փորձարկումից հետո նախարարությունը պետք է փորձեր ամռանը ջանադրաբար աշխատել եւ փորձարկված ծրագրերը բերել վերջնական տեսքի ու սեպտեմբերին հայտարարել դասագրքերի մրցույթը, բայց այս ամեն ինչը չարվեց, ձգվեց-ձգվեց, եկավ դեկտեմբեր ամիսը, նոր հայտարարվեց դասագրքերի մրցույթը: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ այս ձախողումը լինելու է, փորձ ունեցող մարդիկ գիտեին, որ չի կարելի դեկտեմբերին մրցույթ հայտարարել, այն էլ նոր դասագրքերի, այն էլ նոր առարկաների, կան նոր առարկաներ, որոնք երբեք չեն եղել, չի՛ կարելի դեկտեմբերին հայտարարել, որովհետեւ դա ուշ է: Ճիշտ կլիներ, որ նախարարությունը տեսնելով, որ արդեն ուշացել է, անցյալ տարի հապաղել է, նոր չափորոշիչի ներդրումը մեկ տարով հետաձգեր, այս տարի շարունակվեր նույն կերպով եւ 2024թ-ի սեպտեմբերից այդ նոր գրքերը լինեին: Բայց նախարարությունը գնաց իր որոշման հետեւից, դեկտեմբերին հայտարարվեց եւ դրվեց մարտի 28-ը ժամկետ: Դասագիրք գրելու համար երեք-չորս ամիս ժամանակ տվեց:

— Իսկ պրակտիկորեն հնարավո՞ր է այդ կարճ ժամկետում դասագիրք գրել ու տպագրել:

— Իհարկե՝ ոչ, եւ ի՞նչ տեղի ունեցավ, երբ մոտենում էր մարտի 28-ը, դասագիրք գրողները նախարարությանը հասկացրին, որ, չեն հասցնում եւ նախարարությունն էլ տեսնելով, որ այդ դեպքում կունենան շատ վատ դասագրքեր, մի մասն էլ չի հասցնի ավարտել, որոշեցին ժամկետը հետաձգել ապրիլի 20-ը, բայց հենց մոտեցավ ապրիլի 20-ը, պարզ դարձավ, որ դա էլ բավարար չէ, որոշվեց հետաձգել մինչեւ հունիսի 1-ը: Եթե դու հունիսի 1-ին նոր պետք է սկսես մրցույթը, արդեն ակնհայտ է, որ դու չես հասցնելու, որովհետեւ դասագրքի մրցույթը խաղուպար չէ, դա ժամանակատար ու ծավալուն աշխատանք է: Եվ տեղի ունեցավ այն, որ օգոստոս ամսվա սկզբներին նոր հայտարարվեց դասագրքերի հաղթողները եւ նոր արդեն պարզ էր, որ 10-րդ դասարանում դիմորդների թիվը քիչ է եղել ու շատ դասագրքեր ոչ էլ անցել են: Դրա համար նախարարությունը ստիպված էր 10-րդ դասարանի նոր գրքերի տպագրումը հետաձգել, բայց խնդիր ունենք նաեւ օտար լեզուների դասագրքերի եւ նաեւ թվային գրագիտության դասագրքի հետ, որովհետեւ այդ դասարաններում՝ 5-ում եւ 7-ում, որոշ առարկաների գրքեր ոչ միայն ուշ են լինելու՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամսին, կան առարկաներ՝ թվային գրագիտություն, օտար լեզուներ, որ ընդհանրապես չի լինելու այս տարի դասագիրք: Այսինքն՝ ամբողջ ուսումնական տարին երեխաները պետք է աշխատեն հին դասագրքերով կամ ինչ-որ նյութերով: Այստեղ ոչ միայն ժամկետի խնդիր կար, այլեւ՝ ֆինանսավորման, որովհետեւ բազմաթիվ հրատարակչություններ ունեին դասագրքեր, բայց չդիմեցին, քանի որ ֆինանսական պայմանները շատ վատն էին: Սնուպ Դոգի համերգը գնահատում են 6 մլն դոլար, իսկ քո երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող դասագրքի եւ ուսումնական ձեռնարկի համար տալիս են 6 մլն դրամ դրամաշնորհ: Պատկերացնու՞մ եք, դասագիրք գրելու համար միայն հեղինակները պետք չեն, պետք է դիզայներ, էջադրող, լուսանկարիչ, խմբագիր, սրբագրիչ, ի վերջո, նաեւ հրատարակչական ծախսեր կան: Այս ամենի ինչի համար ինչպե՞ս կարելի է 6 մլն դրամ հատկացնել: Դրա համար ֆինանսապես շատ հրատարակչություններ հայտարարեցին, որ դա իրենց համար ձեռնտու չէ եւ չդիմեցին, ու մենք հիմա ունենք այդ իրավիճակը: Նախարարությունը պետք է դեկտեմբերին հրաժարվեր մրցույթ հայտարարելուց, որովհետեւ դա արդեն ուշացած էր, բայց իրենք որոշեցին հետ չկանգնել:

— Ի՞նչ հանգամանքներ նախարարությունը հաշվի չէր առել կամ չէր ցանկացել  դրանց հետ հաշվի նստել:

— Նախարարությունը նաեւ հաշվի չէր առել, որ կարող են լինել բողոքարկումներ, ես դեպքեր գիտեմ, երբ որոշ դասագրքեր բողոքարկվել են, հիմա դա էլ պետք է կարգավորեն: Զարմանալի է, որ սա տեղի ունեցավ, որովհետեւ կային մարդիկ, որոնք պետք է ամեն ինչ անեին, որ թույլ չտային այս ամենը, եթե դու մի բան գիտես, որ չես հասցնում, չպետք է գնաս այդ պրոցեսին:

— Անփութությու՞ն, թե՞ միտում կարելի է անվանել ստեղծված իրավիճակը:

— Այստեղ ուղղակի խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք փորձառու էին, իրենք պարտավոր էին կանխել այդ ամեն ինչը, գուցե արեցին, բայց իրենց լսող չեղավ: Բայց այստեղ, ցավոք, գործ ունենք այն իրավիճակի հետ, որ միանձնյա որոշում էր, որը առաջ տարվեց, ես տեսնում եմ սխալ հաշվարկ եւ պրոցեսների վատ իմացություն: Երբ դու դասագրքերի մրցույթ ես անում, պետք է հստակ իմանաս, որ պրոցեսը ինչքան է տեւելու, եւ եթե նախարարությունն այդ ամենը պարզ հաշվարկեր, կտեսներ, որ սեպտեմբերին չի հասցնելու: Եվ եթե չէր հասցնելու, ուրեմն՝ չպետք է աներ: Եթե դու արդեն ուշացրել ես, էլ ինչո՞ւ ես համառորեն գնում մրցութային ճանապարհով:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ