«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ակտիվ քննարկումներ՝ Արցախի նախագահի թեկնածուի շուրջ. ինչ կորոշվի. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում նախագահի նոր թեկնածուի մասով ակտիվ քննարկումներ են սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանական խմբակցությունները այս օրերին պարբերաբար հանդիպումներ են ունենում, փորձում են կոնսենսուսային թեկնածու գտնել, բայց դեռ չի հաջողվում այս հարցում համաձայնության գալ. տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ԱԺ նորանշանակ խոսնակ Դավիթ Իշխանյանինը եւ պետնախարար Սամվել Շահրամանյանինը, բայց դեռ վերջնական թեկնածու չունեն:

Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են փոխանցում, խորհրդարանական խմբակցությունները հակված են մեկ միասնական թեկնածու գտնել, որպեսզի նոր նախագահի ընտրության հարցն արագ լուծվի, բայց եթե համաձայնության չգան, չի բացառվում, որ խմբակցություններից յուրաքանչյուրն իր թեկնածուին առաջադրի:

Նոր նախագահի ընտրության հարցով ԱԺ նիստը պետք է տեղի ունենա այս ուրբաթ՝ սեպտեմբերի 8-ին. սա նշանակում է, որ պատգամավորները քիչ ժամանակ ունեն որոշում կայացնելու համար։

Հավելենք, որ, ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը երկար ժամանակ պաշտոններ է զբաղեցրել Արցախում, համարվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի հավատարիմ կադրերից մեկը: Բակո Սահակյանը կարողացավ իր հեղինակության շնորհիվ իրավիճակը վերցնել իր ձեռքը ու այնպես անել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում