«ԱՐԺԱ­ՆԱ­ՊԱՏ­ՎՈՒ­ԹՅԱՆ ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ» ԼԻ­ՆԵ­ԼՈ՞Ւ Է

Վերլուծություն

Սեպ­տեմ­բե­րի 2-ի հան­րա­հա­վա­քը թե­և պաշ­տո­նա­պես կոչ­վում էր «SOS Ար­ցախ», սա­կայն Ֆեյս­բուք սո­ցի­ա­լա­կան ցան­ցում հան­րա­հա­վա­քի հրա­վի­րող մի­ջո­ցա­ռում­նե­րից (իվենթ­նե­րից) մե­կը կոչ­վում էր «Արժա­նա­պատ­վու­թյան հե­ղա­փո­խու­թյուն»: Հե­ղա­փո­խու­թյուն կո­չե­լը թե­րևս փոքր-ինչ վաղ է, սա­կայն ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի ար­ձա­նագր­մամբ, «Հայ ազ­գա­յին օ­րա­կար­գը, մեր ա­զա­տա­սեր նախ­նի­նե­րի սուրբ պատ­գա­մը ՈՂՋ է Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում կանգ­նած մարդ­կանց սրտե­րում ու շատ ու­րիշ մարդ­կանց սրտե­րում, որ դեռ այս­տեղ չեն»: Հի­շեց­նենք, որ «Մեր ա­զա­տա­սեր նախ­նի­նե­րի պատ­գա­մը» բա­նա­ձև­ումն ուղ­ղա­կի­ո­րեն մեջ­բե­րում է Սահ­մա­նադ­րու­թյան նա­խա­բա­նում տեղ գտած Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րից:

ԻՍԿ «ԸՆՏՐԱՐ­ՇԱՎ­ՆԵՐՆ» ԱՅՆ­ՏԵՂ ԽԱ­ՂԱՂ ՉԷ­ԻՆ

Սա­կայն ե­թե պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­ցի­ներն ինչ­պես Ե­րև­ա­նում ու Ստե­փա­նա­կեր­տում, այն­պես էլ սփյուռ­քում մտա­հոգ­ված են Ար­ցա­խի օր­հա­սով, ա­պա քիչ չեն թի­մերը, ո­րոնց ա­ռաջ­նա­հերթ հե­տաքրք­րում է ընտ­րար­շա­վը: Խոս­քը հատ­կա­պես ՔՊ-ի մա­սին է, և ինչ­պես կա­սեր ռու­սը. «Кто о чём, а вши­вый о ба­не»: Իսկ Տիգ­րան Ա­վի­նյանն իր ընտ­րար­շա­վի ըն­թաց­քում բախ­վում է քա­ղա­քա­ցի­նե­րի հա­րա­ճուն ա­տե­լու­թյան:

Եվ ե­թե մինչ այդ պար­զա­պես լո­ւա­մուտ­նե­րից է­ին գո­ռում «դա­վա­ճան» և «ռադ­ներդ քա­շեք», կամ դու­ռը փա­կում թեկ­նա­ծո­ւի դեմ­քին, ա­պա այս եր­կու­շաբ­թի Ա­վի­նյա­նին և թի­մին մի­ջա­դե­պե­րը հե­տապն­դում է­ին ա­մե­նու­րեք: Իսկ երբ ԱԺԲ-ի ի­րա­զեկ­ման ակ­ցի­ա ի­րա­կա­նաց­նող­նե­րը վան­կար­կե­ցին «դա­վա­ճան», բա­նը հա­սավ տու­րուդմ­փո­ցի, ո­րի մա­սին ԱԺԲ-ն հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ. «Երև­ան քա­ղա­քի Մա­լա­թի­ա-Սե­բաս­տի­ա վար­չա­կան շրջա­նում, ժա­մը 18:30-ի սահ­ման­նե­րում, Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր կու­սակ­ցու­թյան նա­խընտ­րա­կան շտա­բի մոտ, շտա­բի ան­դամ­նե­րը և ՔՊ-ի հա­մա­կիր­նե­րը հար­ձակ­վել են Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­ռաց­ման շարժ­ման ան­դամ­նե­րի վրա, ով­քեր ի­րա­կա­նաց­նում է­ին սեպ­տեմ­բե­րի 7-ին սպաս­վող հան­րա­հա­վա­քի Ի­ՐԱ­ԶԵ­ԿՈՒՄ: Տև­ա­կան ժա­մա­նակ մի­ջա­դե­պի վայ­րում չեն ե­ղել ոս­տի­կան­ներ կամ այլ ի­րա­վա­պահ­ներ, և ՔՊ-ական­նե­րին և նրանց հա­մա­կիր­նե­րին հա­ջող­վել է ֆի­զի­կա­կան ու հո­գե­բա­նա­կան բռնու­թյուն գոր­ծադ­րել Փա­շի­նյա­նի հե­ռաց­ման շարժ­ման ան­դամ­նե­րի նկատ­մամբ»:

Հայ­տա­րա­րու­թյու­նում նշվում է, որ բռնի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­տար­վել են «տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ՝ ու­ղիղ ե­թե­րում և ցու­ցադ­րա­բար», իսկ երբ ժա­մա­նե­ցին ոս­տի­կան­նե­րը, բեր­ման են­թար­կե­ցին ոչ թե ՔՊ-ական­նե­րին, այլ ԱԺԲ-ի ակ­ցի­ա­յի «բո­լոր մաս­նա­կից­նե­րին (նե­րա­ռյալ՝ տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րը), ո­րով փաս­տա­ցի ծա­ռա­յու­թյուն են մա­տու­ցել ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նին»:

Դե ինչ, սեպ­տեմ­բե­րի 2-ի հան­րա­հա­վա­քից հե­տո ո­րոշ ԱԺԲ-ական­ներ գրում է­ին. «Ուզում եք Նի­կո­լի՞ն հե­ռաց­նեք: Ա­ռը­հա՛ ձեզ, մենք ենք հե­ռաց­նե­լու»: Դե որ ի­րենք ի­րենց հռչա­կել են «հիմ­նա­կան հե­ռաց­նող­ներ», թող չզար­մա­նան ո՛չ ֆի­զի­կա­կան հար­ձա­կու­մից, ո՛չ էլ ոս­տի­կան­նե­րի վար­քագ­ծից: Ինչ է, նո՞ր հաս­կա­ցաք, որ «փա­շի­նյա­նա­կան հա­կա­հայ ռե­ժի­մը հա­կա­պե­տա­կան է ոչ մի­այն ար­տա­քին, այլ նա­և ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ»:

Բայց չբա­ցա­ռենք նա­և, որ այդ­պի­սի ցու­ցադ­րա­կան բռնու­թյու­նով պար­զա­պես ար­հես­տա­կա­նո­րեն բարձ­րաց­նում են ծայ­րա­հեղ ա­րևմ­տահ­պա­տակ ԱԺԲ-ի վար­կա­նի­շը: Չէ՞ որ, ինչ­պես ար­տա­հայտ­վել էր «Իշխա­նու­թյուն» ֆիլ­մի հե­րո­սու­հի Ա­լի­սան. «Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պոռն­կու­թյուն է, երբ դրա­նով զբաղ­վում են պոռ­նիկ­նե­րը»:

Ի դեպ, ար­դեն բա­վա­կա­նին շատ են ար­տա­հոս­քե­րը, որ Հայկ Մա­րու­թյա­նը, Մա­նե Թան­դի­լյա­նը և Վիկ­տոր Մնա­ցա­կա­նյա­նը չհռչակ­ված կո­ա­լի­ցի­ա են կազ­մել ու ար­դեն ի­րար մեջ են բա­ժա­նել քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյան պաշ­տոն­նե­րը: Հարկ է նշել, որ «սու­պեր­մա­մա» Հայ­կո­յի օգ­տին Ֆեյս­բու­քում և Տե­լեգ­րա­մում քա­րոզ­չու­թյուն են ծա­վա­լում ա­րևմ­տա­մետ­նե­րի մեծ մա­սը, ու­ստի նրա` ա­ռա­ջին տե­ղի հա­վակ­նու­թյուն­ներն այն­քան էլ ան­հիմն չեն: Եվ այդ ա­մե­նը` ան­խառն պո­պու­լիզ­մով, ո­րին պարզ չէ, թե ո՞ր ող­ջա­միտ ընտ­րո­ղը կհա­վա­տա…

Ի դեպ, նույն Վիկ­տոր Մնա­ցա­կա­նյա­նը և նույ­նիսկ Տիգ­րան Ար­զա­քան­ցյա­նը ե­կել է­ին «ներ­կա» ստա­նա­լու սեպ­տեմ­բե­րի 2-ի հան­րա­հա­վա­քին: Իսկ քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու Անդ­րա­նիկ Թև­ա­նյա­նը նա­և հան­րա­հա­վա­քի հար­թակն օգ­տա­գոր­ծեց իր քա­րո­զար­շա­վի հա­մար... Բայց ար­դյո՞ք իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րա­կար­գով ընտ­րար­շա­վող նրա դա­շին­քը հե­տընտ­րա­կան փո­ղո­ցա­յին գոր­ծըն­թաց­ներ կա­նի, թե՞ կլի­նի ինչ­պես 2021-ի ամ­ռա­նը: Հու­սանք, որ շա­բաթն ուր­բա­թից շուտ կգա, ԿԸՀ-ի հաշ­վա­ծը ար­դեն կա­րև­որ չի լի­նի:

ՔՊ-Ն ԱՐ­ԴԵՆ ԽՈՒ­ՃԱ­ՊԻ՞ Է ՄԱՏՆ­ՎՈՒՄ

Դեռ մին­չև սեպ­տեմ­բե­րի 2-ի հան­րա­հա­վա­քը ար­դեն ար­տա­հոս­քեր են ե­ղել խուն­տա­յի կու­լիս­նե­րից, որ պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի լուրջ ար­տա­հոսք կա, և կա­պի­տու­լյան­տը մեծ դժվա­րու­թյուն­ներ ու­նի նրանց փո­խա­րեն պի­տա­նի նոր կադ­րեր ներգ­րա­վե­լու: Չի­նով­նի­կա­կան դա­սը, ո­րը հա­վերժ է և քիչ փո­փոխ­վող ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան օ­րոք, կար­ծես թե չի ու­զում աշ­խա­տել սրանց հետ և կի­սել դա­վա­ճա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: Ե­թե բյու­րոկ­րա­տի­ան է այդ­պես ի­րեն պա­հում, ա­պա դա լուրջ է: Դա առ­նե­տա­վազ­քից 5 պա­կաս է:

Սա­կայն խնդիրն այն է, որ ՔՊ-ի զգա­լի մասն այն­քան է թա­թախ­վել Նի­կո­լի հետ հան­ցակ­ցու­թյան մեջ, որ առ­նե­տա­վազ­քի էլ պի­տա­նի չէ, այլ են­թա­կա է դա­տու­դա­տաս­տա­նի պե­տա­կա­նու­թյան դեմ գոր­ծած լրջա­գույն հան­ցանք­նե­րի հա­մար: Ու թե­րևս դա էր պատ­ճառ­նե­րից մե­կը, որ ՔՊ-ում սկսվեց իս­կա­կան հիս­տե­րի­ա հան­րա­հա­վա­քից հե­տո: Այն­պիսի հիս­տե­րի­ա, որ նման է` ոչ մի­այն կա­պի­տու­լյան­տը դե­ղե­րի կա­րիք ու­նի:

Նախ` մաս­նա­կից­նե­րի քա­նա­կը: Հան­րա­հաք­նե­րի մաս­նա­կից­նե­րի քա­նա­կը միշտ հօ­գուտ խուն­տա­յի հաշ­վող Դան­չիկ Ի­ո­ան­նի­սյա­նը հայ­տա­րա­րեց, որ մաս­նակ­ցում է­ին 10.500 հո­գի` չհաշ­ված ծա­ռե­րի տակ կանգ­նած­նե­րին, ում չի կա­րող­ա­ցել հաշ­վել: Դե հի­մա եզ­րա­կաց­րեք` ինչ­քան մարդ կար: Թիվ չենք ա­սի, բայց ըն­դա­մե­նը կնշենք, որ  հան­րա­հա­վա­քին ըն­դա­ռաջ Ե­րև­ա­նում տաք­սի­նե­րի խիստ դե­ֆի­ցիտ կար, իսկ այն ավ­տո­բուս­նե­րը, ո­րոնց եր­թու­ղին անց­նում է կենտ­րո­նով, գրե­թե ամ­բող­ջո­վին դա­տարկ­վում է­ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կի մա­տույց­նե­րում: Ճիշտ է, ե­լույթ ու­նե­ցող­նե­րի ցան­կը և բուն ե­լույթ­ներն այն­պես չէ, որ բո­լոր մի­տին­գա­վոր­նե­րի և հե­ռար­ձա­կու­մը նա­յող­նե­րի սրտով լի­ներ, սա­կայն հան­րա­հա­վա­քը ցու­ցադ­րեց, որ հան­րու­թյու­նը, մեղմ ա­սած, հո­ժար չէ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազմ մտցնե­լու մտքին: Ու պա­տե­րազ­մով վա­խեց­նե­լու նի­կո­լա­կան փոր­ձերն էլ կար­ծես թե չեն աշ­խա­տում, և բա­վա­կա­նին շա­տե­րը հակ­ված են կար­ծե­լու, որ Բա­քուն հենց Նի­կո­լի խնդրան­քով է հրահ­րել վեր­ջին սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պե­րը:

Խուն­տա­յին խու­ճա­պի մատ­նող ևս մի հան­գա­մանք` ժո­ղովր­դի մեջ հան­գիստ կանգ­նած նա­խա­գահ­ներ Սերժ Սարգ­սյա­նը և Ռո­բերտ Քո­չա­րյա­նը քա­րու­քանդ ա­րե­ցին նի­կո­լա­կան­նե­րի և ո­րոշ իբր ընդ­դի­մա­դիր, բայց ա­նազ­նիվ շրջա­նակ­նե­րի կող­մից կուլ­տի­վաց­վող մի­ֆը, իբր ժո­ղո­վուրդն ա­տում է «նախ­կին­նե­րին»: Ժե­խը` մի­գու­ցե, բայց ժո­ղո­վուր­դը` ոչ, և մի­ֆը հեր­քող ֆո­տո­ա­պա­ցույց­նե­րը լե­ցուն են հա­մա­ցան­ցում:

Իսկ նա­խա­գահ­նե­րի պա­տաս­խաննե­րը լրագ­րող­նե­րի հար­ցերին լա­կո­նիկ է­ին: Ըստ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի` ինչ վե­րա­բե­րում է քայ­լե­րին. «Ժա­մա­նա­կը կգա` կա­սեմ»: Ըստ Սերժ Սարգ­սյա­նի` ինքն ա­մեն ինչ ա­սել է իր` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռչակ­ման օր­վա­նը նվիր­ված ու­ղեր­ձում: Իսկ հար­ցե­րին ի պա­տաս­խան հա­կիրճ բա­նա­ձև­ում­ներ հնչե­ցին. «Ուրախ եմ, որ Շառլ Մի­շելն Ար­ցա­խից խի­զա­խու­թյուն է պա­հան­ջում. Կար­ծում եմ՝ ար­ցախ­ցի­ներն ի­րեն հու­սա­խաբ չեն ա­նի», «Բե­կում, ի­հար­կե՛, լի­նե­լու է», «Հռե­տո­րա­կան հար­ցեր եք տա­լիս, ին­քը (կա­պի­տու­լյան­տը-խմբ.) չի ու­զում, մենք ու­զում ենք, տես­նենք՝ ում ցան­կու­թյու­նը կի­րա­կա­նա­նա»: Ինչ վե­րա­բե­րում է «երբ»-ին, ա­պա. «Երբ ըն­թաց­քը կլի­նի, ես ձեզ ա­ռա­ջար­կում եմ գալ ու այդ ըն­թաց­քը լու­սա­բա­նել»:

Ինչ վե­րա­բե­րում է ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի ու­ղեր­ձին, ա­պա հիմ­նա­կան ա­սե­լի­քը սա է. «Ելքը ի­րա­վի­ճա­կից, ինչ­պես բազ­միցս եմ նշել, ա­ռա­ջին հեր­թին ա­պազ­գա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րին հե­ռաց­նելն է, և չա­փա­զանց ծանր, բայց ոչ ան­հու­սա­լի այս  ի­րա­վի­ճա­կում հայ ժո­ղովր­դի մի­աս­նա­կան ջան­քե­րով Հայ­րե­նի­քի ար­ժա­նա­պա­տիվ պաշտ­պա­նու­թյու­նը՝ զու­գա­հեռ պատ­շաճ աշ­խա­տանք ի­րա­կա­նաց­նե­լով դի­վա­նա­գի­տա­կան ճա­կա­տում:

Ան­կա­խու­թյան պայ­քա­րի ճա­նա­պար­հին ան­տար­բե­րու­թյու­նը, հու­սա­հա­տու­թյու­նը, հար­մար­վո­ղա­կա­նու­թյունն ու թու­լա­մոր­թու­թյու­նը չեն կա­րող ըն­կեր լի­նել:

Վճռա­կա­նու­թյուն, ա­րի­ու­թյուն, կամք ու պատ­վախնդ­րու­թյուն՝ ա­հա պայ­քա­րի ան­դա­վա­ճան ըն­կեր­նե­րը, ո­րոնց պետք է ա­պա­վի­նել»:

Ի դեպ, քաղ­տեխ­նո­լոգ­նե­րը բա­վա­կա­նին ու­շագ­րավ բան են նկա­տել` նա­և լրիվ նոր մար­դիկ է­ին ե­կել հրա­պա­րակ, ով­քեր մինչ այդ չէ­ին գա­լիս ակ­ցի­ա­նե­րի: Իսկ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի «մար­շը նվա­գե­լուց» հե­տո նույ­նը  Ե­րև­ա­նում է լի­նե­լու, Նի­կո­լը ու­զի-չու­զի, նի­կո­լա­կան­նե­րը դի­մադ­րեն թե չդի­մադ­րեն, կա­պի­տու­լյան­տը «от­ра­бо­тан­ный ма­те­ри­ал» է: Ո­րին չեն հա­վա­տում ո՛չ ռուս­նե­րը, ո՛չ հա­վա­քա­կան Ա­րև­մուտ­քը: Բո­լոր ա­ռար­կա­նե­րը պի­տա­նի­ու­թյան ժամ­կետ ու­նեն, և Նի­կո­լը բա­ցա­ռու­թյուն չի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=263816&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը