Նման ֆուտբոլիստի հնարավոր չէ գտնել այդպիսի գնով.«Այաքսի» տեխնիկական տնօրենը` Սպերցյանի մասին
Սպորտ
Ամստերդամի «Այաքսի» տեխնիկական տնօրեն Սվեն Միսլինտատն անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի չկայացած տրանսֆերին.
«Հարցը նրա կարողությունների մեջ չէ, պարզապես նա խաղում է Ռուսաստանում։ Սպերցյանը կարող էր լավ համալրում լիներ մեր թիմի համար, դրանում ոչ մի կասկած չկա։
Նա կարող էր «Այաքում» դառնալ այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Կևին դե Բրույնեն է «Մանչեսթեր Սիթիում»։ Նա յուրահատուկ խաղացող է։ Նման ֆուտբոլիստի հնարավոր չէ գտնել այդպիսի գնով։
Մենք ունենք տնօրենների խորհուրդ, ղեկավարություն, տեխնիկական կոմիտե։ Բոլորով քննարկել ենք։ Դա կարևոր որոշում էր «Այաքսի» համար։ Որոշեցինք, որ «Այաքսը» պետք է հրաժարվի այդ ֆուտբոլիստից»,- Սվեն Միսլինտատի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը։
https://iravunk.com/sim/?p=263814&l=am/