Թուրքիայի դեմ խաղը շատ սկզբունքային է մեզ համար. Սպերցյան
Սպորտ
Ռուսական «Կրասնոդարի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլում ազգային թիմի առաջիկա խաղերի մասին.
«Հավաքականին երկու շատ ծանր խաղ է սպասվում։ Երևի, ամենակարևորները, քանի որ մենք երկրորդ տեղում ենք։ Երեք միավոր ենք հետ Թուրքիայից, և առաջին խաղը պետք է անցկացնենք նրանց հետ՝ դրսում։ Այդ հանդիպումը շատ սկզբունքային է մեզ համար և ունի մեծ նշանակություն »,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։
https://iravunk.com/sim/?p=263788&l=am/