Ալեքսանդր Կովալենկոն ևս հրավիրվեց Ռուսաստանի հավաքական
Սպորտ
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 4-12-ին հավաք կանցկացնի Նովոգորսկում, նախատեսված են ընկերական հանդիպումներ Եգիպտոսի ու Կատարի հավաքականների հետ։
Ռուսաստանի ազգային հավաքականից հրավեր է ստացել ևս 6 ֆուտբոլիստ։ Նրանց թվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նորեկ, հայկական արմատներ ունեցող 20-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, հաղորդում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկվել էին նաև «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը և «Օրենբուրգի» խաղացող Ստեփան Օգանեսյանը։ 22-ամյա Սևիկյանը չէր միացել ազգային թիմին՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։
https://iravunk.com/sim/?p=263786&l=am/