Դպրոցականները դեռ երկու ամիս դասագիրք չեն ունենա. արտառոց իրավիճակ. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս ուսումնական տարին սկսվեց սկանդալով. դպրոցահասակների համար նախատեսված դասագրքերը Կրթության եւ այլ ոլորտների նախարարությունը չի հասցրել տպագրել: Երեկ հայաստանյան շատ դպրոցների աշակերտներ բոյկոտել են դասերը՝ ասելով, թե դասագրքեր չկան, «դասից կփախչեն»:

Տարբեր ահազանգերի հետեւից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է անցած տարվա նոյեմբերին անցկացներ մրցույթը, սակայն բավարար հայտեր չլինելու պատճառով մրցույթները հետաձգվել են։ Եւ նախարարությունը անհրաժեշտ բարեխղճությամբ չի գործել, դրա համար էլ կրթական տարին սկսվեց առանց դասագրքերի:

Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ գրքերը էլեկտրոնային տարբերակով հասանելի են նախարարության եւ ԿՏԱԿ-ի (Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոն) կայքում։ Դպրոցներին հորդորել են գրքերը տպել եւ բաժանել երեխաներին, մինչեւ գրքերը տպագրված կլինեն:

Այս իրավիճակը, ըստ նախարարության, ամենաքիչը կտեւի 2 ամիս, գրքերն այդ ընթացքում տպագրվելու են եւ բաժանվելու դպրոցներին։ Շատ դպրոցներում աշակերտներին ասել են, որ կարող են «Զանգակ» կամ այլ գրախանութներից ավելի շուտ գնել դասագրքերը, մինչեւ դրանք դպրոց կհասնեն:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած ծնողներն ասացին, որ որոշ դպրոցներում էլեկտրոնային գրքերը տրվել են ծնողներին եւ հրահանգել տպել, որ կարողանան երեխաները դպրոց գալ։ Սեպտեմբերի 1-ի նախօրեին դպրոցներում հրավիրվել են ծնողական ժողովներ, ծնողներին ասել են՝ եթե անհրաժեշտություն լինի, կբաժանվեն անցած տարիների դասագրքերը։

Հավելենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը «Զանգակ-97» ՍՊԸ-ի հետ կնքել է 9մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ դասագրքեր եւ այլ ուսումնական նյութեր մատակարարելու համար։ «ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ԱՁ-ի հետ կնքել է 360 հազար դրամ կազմող պայմանագիր՝ դասագրքերի մատակարարման համար։ Դասագրքեր ձեռք բերելու համար պայմանագրեր են կնքվել նաև «ՖԻԼԻՆ» ՝ 7 մլմ 700 հազար դրամ, եւ «Արևիկ հրատարակչություն» ՓԲԸ-ի հետ՝ 1 մլն 729 հազար դրամ արժողությամբ։ Բրալյան տառատեսակով դասագրքերի ձեռք բերման պայմանագիրը կազմել է 12 մլն 844 հազար դրամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից։ Գրախանութներում կատարած շրջայցից հասկանում ենք, որ նախարարության ֆինանսական միջոցներով տպված գրքերը վաճառվում են գրախանութներում, սակայն դպրոցներում չկան: Ինչու, ինչպես՝ անհասկանալի է։

2018 թվականից մինչեւ 2022 թվականը ԿԳՄՍ նախարարությունը ընդհանուր առմամբ դասագրքերի տպման եւ հրատարակման համար ծախսել է 4 մլդ 403 մլն 612 հազար դրամ։ Ամեն տարի հրատարակվել են գրքեր, որոնք բաժանվել են Հայաստանի և Սփյուռքի դպրոցներին։

Նախարարությունից մեզ ասացին նաեւ. «Պատճառներից մեկն այն է, որ մենք դասագրքաստեղծ փորձ չունենք, մեր երկրում 10-15 տարուց ավել նման դասագրքեր չեն ստեղծվել, եւ նաեւ դա էր պատճառը, որ մեր փորձագիտական հանրույթի կողմից բավարար հայտեր չենք ստացել»։

Ամեն տարի կատարվող միլիարդավոր ներդրումներից հետո, նախարարությունը հաշվի չառնելով ծրագրի ռիսկերը, ներդրել եւ գործարկել է նոր չափորոշիչներ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանի աշակերտների համար, որոնք չի կարողանում կյանքի կոչել: Եթե երկու ամսից գրքերը հրատարակվեն, ապա նախարարությունը երեւի կսկսի խոսել ծրագրի հաջողությունների մասին, սակայն ինչ հաջողություն պիտի լինի, եթե ծրագիրն արդեն իսկ ձախողված է։ Իսկ նախարար Ժաննա Անդրեասյանը դեռ պաշտոնավարում է, քանի որ Նիկոլ Փաշինյանին հետապնդում է բոլոր հրապարակային վայրերում ու անգամ իր ոլորտին չառնչվող միջոցառումներին է մասնակցում, եթե Փաշինյանի աչքին երեւալու շանս կա»։

Ամբողջությամբ հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում