Ռուսական «Գ» պլանը

Վերլուծություն

Այս­պի­սով, նման է նրան (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=263625&l=am), որ Ար­ցա­խը փոր­ձում է վեր­ջա­պես դուրս գալ նի­կո­լա­կան խա­ղե­րի դաշ­տից, եւ ե­թե ի­րոք դա տե­ղի ու­նե­նա, Նի­կո­լը, ինչ­պես եւ են­թադ­րում է­ինք, կկորց­նի Ար­ցա­խում իր լծակ­նե­րը, ո­րոնք ստա­ցել էր Ա­րա­յի­կի իշ­խա­նու­թյան գա­լով:

Գու­մա­րած, նա­խօ­րե­ին մեկ այլ ու­շագ­րավ դե­տալ եւս նկատ­վեց, ո­րը եւս գա­լիս է պարզ ակ­նար­կե­լու, որ ռու­սա­կան զո­րա­խումբն Ար­ցա­խից հե­ռաց­նե­լու ներ­կա ծրագ­րե­րի դեմ Մոսկ­վան դեռ ու­նի հա­կա­քայ­լե­րի պա­շար: Խոս­քը, մաս­նա­վո­րա­պես, Ար­ցա­խի ռու­սա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ նա­խօ­րե­ին ա­րած հայ­տա­րա­րու­թյան մա­սին է, որ ի­րենք «անհնա­րին են հա­մա­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի՝ Ադր­բե­ջա­նի կազ­մում լի­նե­լը»: Ըստ նրանց. «Ե՛վ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուր­դը, ե՛ւ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը հայտն­վե­ցին ճգնա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում, եւ այ­սօր մենք պետք է բա­րի­կադ­նե­րի նույն կող­մում լի­նենք»,- ա­սաց հա­մայն­քի ղե­կա­վար Ա­լեք­սանդր Բոր­դո­վը: Ու պարզ հարց է ծա­գում` կա­րո՞ղ է նման անս­պա­սե­լի հայ­տա­րա­րու­թյու­նը պա­տա­հա­կան լի­նել: Ի վեր­ջո, ե­թե ա­րա­յի­կյան թի­մը պատ­րաստ է ան­գամ ար­տա­գաղթ կազ­մա­կեր­պել, սա­կայն պաշ­տո­նա­պես Մոսկ­վա­յից օգ­նու­թյուն չխնդրել, ա­պա ա­ռանց դրա էլ ռու­սա­կան բա­նա­կը պար­տա­վոր է պաշտ­պա­նել աշ­խար­հի ցան­կա­ցած կե­տում իր հայ­րե­նա­կից­նե­րին: Այդ թվում` Ար­ցա­խում:

Չնա­յած, սա ոչ թե Նի­կո­լին (արդեն ի­մաստ չու­նի), այլ Ա­լի­ե­ւին ուղղ­ված պարզ մե­սիջ է, որ ռու­սա­կան զո­րա­խում­բը, ե­թե ոչ Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյան դի­մու­մով չմնա ար­ցա­խա­հայու­թյա­նը պաշտ­պա­նե­լու, ա­պա մեկ է, ար­ցա­խյան ռու­սա­կան հա­մայն­քի կոչն էլ կա­րող են բա­վա­րար հա­մա­րել: Կարճ ա­սած, որ պետք է լե­զու գտնել եւ ոչ թե շա­րու­նա­կել «քյալ­լա տա­լու» ճա­նա­պար­հը: Չնա­յած, այս թե­մա­նե­րը կքննակ­վեն նա­եւ սպաս­վող Պու­տին-Էրդո­ղան հան­դիպ­մա­նը, ինչպես երեկ քննարկեցին ՌԴ-ի եւ Թուրքիայի արտգործնախարարները:

Սրան զուգահեռ, այս օ­րե­րին հեր­թա­կան ան­գամ ակն­հայտ դար­ձավ, որ թե­եւ ԱՄՆ-ի մի փոքր նա­հան­ջին, սա­կայն Ա­րեւ­մուտ­քը շա­րու­նա­կում է ար­ցա­խյան օ­րա­կարգ սե­փա­կան տես­լա­կա­նով ա­ռաջ տա­նե­լու գա­ղա­փա­րը: Չնա­յած, մեծ հարց է, թե Մակ­րո­նի վեր­ջին գոր­ծո­ղու­թյուն­նե­րում խնդիրն ար­ցա­խյան ուղ­ղու­թյա՞նն է, թե՞ այլ մի­տում­ներ կան:

Մակ­րո­նի նոր նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­տեքս­տում Փա­րի­զի քա­ղա­քա­պե­տը ե­կավ-հա­սավ Կոռ­նի­ձոր՝ 10 մե­քե­նա բե­ռով հան­դերձ: Հաս­կա­նա­լի է, նրա ա­ռաջ եւս Լա­չի­նի մի­ջանց­քը փակ մնաց, բայց դէ է­լի շնոր­հա­կալ լի­նենք, քիչ բան չէր Փա­րի­զից Լա­չին հաս­նե­լը:

Բայց ոչ մի­այն ֆրան­սի­ա­ցի­նե­րը. Եվ­րո­պա­յում այս օ­րե­րին Լա­չի­նի մի­ջանց­քի հետ կապ­ված զգա­լի աղ­մուկ կա: Բա­նը հա­սավ նրան, որ Եվ­րա­խորհր­դա­րա­նի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի անվ­տան­գու­թյան եւ պաշտ­պա­նու­թյան են­թա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Նա­տա­լի Լո­ւա­զոն (չնա­յած, այս­տեղ էլ է պաշ­տո­նա­կան Փա­րի­զի ձե­ռա­գի­րը նկատ­վում) իր Թվի­թե­րի միկ­րոբ­լո­գում գրեց. «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հու­մա­նի­տար ա­ղետ է: Ժա­մա­նակն է պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ»:

Բայց մեկ հե­տաքր­քիր նյո­ւանս. ե­թե Եվ­րո­պա­յում եւ, մաս­նա­վո­րա­պես՝ Ֆրան­սի­ա­յում այս­քան մտա­հոգ­ված են Ար­ցա­խով, ին­չո՞ւ այն­պի­սի գե­ղե­ցին ժես­տե­րից, ինչ­պի­սին է Փա­րի­զի տի­կին քա­ղա­քա­պե­տին Կոռ­նի­ձոր ու­ղար­կե­լը, այն կողմ չեն անց­նում: Ի վեր­ջո, հենց Ֆրան­սի­ան շատ ա­վե­լի կոնկ­րետ քայ­լի հնա­րա­վո­րու­թյուն ու­նի. պատ­րաս­տում է Լա­չի­նի մի­ջանց­քը բա­ցե­լուն միտ­ված պար­տադ­րող ուժ ու­նե­ցող բա­նա­ձեւ եւ ներ­կա­յաց­նում է ՄԱԿ-ի ԱԽ-ին: Ե­թե նույ­նիսկ այն չըն­դուն­վի, ա­պա գո­նե պարզ կդառ­նա, թե կոնկ­րետ ո՞ր երկր­ներն են դեմ դրան:

Թե­րեւս նման հար­ցադ­րում­նե­րը կան­խե­լու հա­մար է, որ քա­ղա­քա­պետ Անն Ի­դալ­գոն սկսեց խո­սել ՄԱԿ ԱԽ-ի մա­սին: Բայց այս­պես. «Դի­մում ենք Ֆրան­սի­ա­յի նա­խա­գա­հին՝ օգ­տա­գոր­ծե­լու Ֆրան­սի­ա­յի ազ­դե­ցու­թյու­նը ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խորհր­դում՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը հար­գե­լու վե­րա­բե­րյալ բա­նա­ձեւ ըն­դու­նե­լու հա­մար»: Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րը լայն հաս­կա­ցու­թյուն են, դրա տակ նա­եւ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը կա, եւ այն, որ նման բա­նա­ձե­ւը, ե­թե մի­այն ներ­կա­յաց­վի, կա­րող է չըն­դուն­վել, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Այս պա­հին խոս­քը մի­ան­գա­մայն այլ եւ հրա­տապ քայ­լի մա­սին է՝ պետք է պար­զա­պես Ադր­բե­ջա­նին պար­տադ­րել՝ բա­ցել Լա­չի­նի մի­ջանց­քը՝ հա­մա­ձայն նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րի: Այդ պայ­մա­նա­գիրն ըն­դու­նել են բո­լո­րը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, եւ նման բա­նա­ձեւ ստա­նալն այս պա­հին շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է:

Ու­րեմն, կգնա՞ Մակ­րոնն այդ ուղ­ղու­թյամբ. ե­թե գնա, մե­ծա­գույն ե­րախ­տա­գի­տու­թյուն նրան: Բայց հա­զիվ թե, հա­կա­ռակ դեպ­քում նշված բո­լոր ճա­ռե­րի եւ սպառ­նա­լիք­նե­րի կա­րիքն էլ չկար. պար­զա­պես պետք է բա­նա­ձեւ ներ­կա­յաց­նեն, ՄԱԿ ԱԽ-ի ար­տա­կարգ նիստ պա­հան­ջեն, եւ վերջ:

Այ­սինքն, շատ ա­վե­լի նման է, որ Մակ­րոնն ի­րա­կա­նում այլ խնդիր­ներ է փոր­ձում լու­ծել մեր հաշ­վին: Նա, ինչ­պես հայտ­նի է, կորց­րեց եւ կորց­նում է Աֆ­րի­կա­յում ա­մեն ինչ: Ե­րեկ ե­ղավ հեր­թա­կան ռազ­մա­կան հե­ղաշր­ջու­մը, այս ան­գամ Գա­բո­նից հե­ռաց­վեց ա­րեւմ­տյան՝ ֆրան­սի­ա­կան կա­տա­րա­ծու նա­խա­գա­հը: Այ­սինքն, աֆ­րի­կյան ուղ­ղու­թյամբ Մակ­րո­նը կորց­նում է ա­մեն ինչ, ո­րը ներֆ­րան­սի­ա­կան հար­թա­կում նրան դարձ­նում է պատ­մու­թյան վա­տա­գույն նա­խա­գա­հը: Ու հի­մա պետք է մտա­ծել սե­փա­կան ի­մի­ջի մա­սին, եւ նման է նրան, որ լա­վա­գույն տար­բե­րա­կը  ար­ցա­խյան ուղ­ղու­թյունն է:

Բայց է­ֆեկտ հա­զիվ թե լի­նի: Ա­մեն դեպ­քում, երբ Ա­րա­յի­կը Փա­րի­զի քա­ղա­քա­պե­տու­հու հետ հա­մա­տեղ ա­սու­լի­սի հենց հա­ջորդ օ­րը խո­սում է հրա­ժա­րա­կա­նից, հու­շում է, որ գո­նե Ար­ցա­խում ա­վե­լորդ պատ­րանք­ներ չկան, թե Մակ­րոնն ինչ-որ բան կտա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=263626&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը