Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքով մենք պետք է ապացուցենք, որ անկոտրում Արցախի թև ու թիկունքն ենք. Գևորգ Գևորգյան
Զարկերակ
• Աղդամի ճանապարհը մերժելով հերոսական արցախցին ապացուցեց, որ թուրքի ձեռից հաց վերցնող չէ, ցույց տվեց իսկական արցախցու տեսակը։
Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքով մենք պետք է ապացուցենք, որ անկոտրում Արցախի թև ու թիկունքն ենք, որ մեր պայքարը արդարադատության և հայրենատիրության պայքար է։
• Հատուկ դիմում եմ նաև Երևանում հաստատված տասնյակ հազարավոր արցախցիներին.
•Սիրելի եղբայներ և քույրեր, սեպտեմբերի 2-ին դուրս եկեք պայքարի, սա ձեր հնարավորությունն է կանգնելու սրբազան հողի համար հերոսաբար մաքառող ձեր քույրերի ու եղբայրների, հարազատների կողքին։
Սա ձեր հնարավորությունն է` ապացուցելու, որ Արցախ աշխարհի արժանավոր զավակներն եք։
https://iravunk.com/sim/?p=263578&l=am/