Ծնողներին՝ համբերություն, փոքրիկներին՝ բարի երթ. Անի Ներկարարյանը որդուն ուղեկցեց առաջին դասարան

Հասարակություն

Սեպտեմբերմեկյան եռուզեռը սովորաբար լրագրողների կյանքում թեժ ու ծանրաբեռնված աշխատանքային օր է: Տպագիր մամուլի եւ էլեկտրոնային կայքերի էջերում այսօր անպակաս են հայտնի քաղաքական ու մշակութային գործիչները, որոնց փոքրիկներն առաջին դասարան են գնում: Բայց սա այն իրադարձությունն է, որից անմասն չեն անգամ լրագրողները, որոնք լուսաբանողից կարող են վերածվել որդուն դպրոց ուղեկցող ոչ պակաս հուզված մայրիկի: Այսօր առաջին դասարանցիների շարքում է նաեւ Օragir.news-ի լրագրող ԱՆԻ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻ որդին՝ ԱՐԹՈՒՐԸ: Նրան դպրոց են ուղեկցել մայրիկը, հայրիկը, եղբայրն ու քույրիկը, ինչպես նաեւ տատիկն ու պապիկը: Իր հարցումներով հայտնի լրագրողին այս անգամ «Իրավունքն» է հարցեր ուղղել:

- Անի, ո՞ր դպրոցն է հաճախելու Ձեր փոքրիկը եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ դպրոցը:

- Քանի որ ավագ որդիս եւ դուստրս հաճախում են Գառնիկ Ադդարյանի անվան համար 133 հիմնական դպրոցը, այդ իսկ պատճառով Արթուրն էլ, բնականաբար, նույն դպրոցն ընդունվեց։ Իրականում, մարդու կյանքի վրա մեծապես ազդում են այն գիտելիքները, որոնք նրանք ձեռք են բերում իրենց ուսուցչից։ Եվ ես համոզված եմ, որ երեխաներս այս դպրոցում ամեն օր  գիտելիքների մեծ պաշար են ստանում՝ շնորհիվ ուսուցիչների պրոֆեսիոնալ աշխատանքի, նրանց ջերմ վերաբերմունքի։ Նրանք ամեն երեխայի հետ յուրովի աշխատելու իրենց ձեւն ունեն։

- Ձեր փոքրիկը համակերպվե՞լ է դպրոց հաճախելու մտքի հետ:

- Կարծում եմ՝ դեռ խորապես չի գիտակցում, թե դպրոցն իրենից ինչ է ներկայացնում, սակայն ոգեւորված է։ Համոզված եմ, որ լավ է սովորելու, շատ խելացի, ճարպիկ տղա է։

- Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա կրթական համակարգի, գնահատման միավորների մասին։

- Այն գնահատման համակարգը, որը կար մեր ժամանակ, շատ ավելի արդյունավետ էր։ Ես հասկանում են, որ հիմա տարրական դասարաններում երեխաներին չեն գնահատում, ենթադրաբար նրանց մեջ սովորելու ցանկությունը չկոտրելու, նրանց չընկճելու համար, սակայն մյուս կողմից, հիշելով մեզ՝ կարող եմ վստահեցնել, որ այդ գնահատականները մեզ ոգեւորում էին ու թեկուզ մրցակցության միջոցով անում այնպես, որ ավելի լավ սովորեինք։ Որքան գիտեմ, երեխաներին չեն գնահատում նաեւ նրա համար, որպեսզի նրանք հենց միայն գնահատականի համար չսովորեն, բայց ինձ թվում է, որ գնահատականը այն միջոցն է, որով երեխան իմանում է իր գիտելիքների չափի մասին։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ կրթական համակարգին, ապա այստեղ 1-2 բառով հնարավոր չէ խոսել դրանց մասին, քանի որ դրանք բազմազան են։

- Որպես դպրոցական տարիքի երեք երեխա ունեցող մայր՝ ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապված դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ:

- Քանի որ արդեն երրորդ բալիկս է հաճախելու դպրոց, քիչ, թե շատ արդեն անցել եմ որոշ դժվարությունների միջով։ Կոնկրետ Արթուրիս մասով իմ միակ մտահոգությունն այն է, որ նա կարողանա շուտ հարմարվել նոր միջավայրին։

- Կհիշե՞ք մեկ հիշարժան դեպք Ձեր դպրոցական տարիներից:

- Ես շատ չարաճճի եմ եղել, արել եմ բոլոր այն «դասական անկարգությունները», որոնք մեր ժամանակ «նորաձեւ էին»՝դասերից փախնել, մատյան վառել, օրագրիս մեջ բարձր գնահատականներ ավելացրել եւ այլն։ Բայց ընդհանուր առմամբ այդքան էլ վատ չեմ սովորել, ու ուսուցիչները սիրում էին ինձ։

- Ի՞նչ կմաղթեք առաջին դասարանի շեմին կանգնած երեխաներին եւ նրանց ծնողներին:

- Ծնողներին միանշանակ համբերություն, իսկ երեխաներին ինչ-որ բան մաղթելը, երեւի թե, մի քիչ տարօրինակ կլինի՝ հաշվի առնելով նրանց տարիիքը, ավելի շատ ոչ թե մաղթում, այլ ցանկանում եմ, որպեսզի նրանք շուտ հարմարվեն, ընդունեն իրենց կյանքում այս լուրջ փոփոխությունը ու մաքսիմալ թեթեւ տանեն սպասվելիք դժվարությունները։ Բարի երթ բոլոր փոքրիկներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ