ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԱ­ԿԱՆ ԴՊՐՈ­ՑԻ ՍԱ­ՆԵ­ՐԸ

Վերլուծություն

Գի­տե­լի­քի օր­վան` սեպ­տեմ­բե­րի 1-ին ըն­դա­ռաջ, ան­գամ ե­րև­ան­ցի­նե­րին «ծնգլա­հան» ա­րին թե՛ Ա­վի­նյանն ան­ձամբ, թե՛ նրա քա­րո­զիչ­նե­րը` շրջիկ բարձ­րա­խոս­նե­րով, թե՛ բուկ­լետ­ներ բա­ժա­նող ՔՊ-ական­նե­րը: Մինչ­դեռ ինչ­պես ե­րև­ան­ցին, այն­պես էլ մար­զե­րի բնա­կիչ­նե­րը դա­սա­գիրք չու­նեն ա­ռա­ջին դա­սա­րան գնա­ցող ե­րե­խա­նե­րի հա­մար: Զի Պետ­րոս Ղա­զա­րյա­նի կի­նը` ՔՊ-ական նա­խա­րար Ժան­նա Անդ­րե­ա­սյա­նը, պար­զա­պես չի հասց­րել: Իսկ մի­գու­ցե այս օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գը նա­խա­տե­սել է, որ մին­չև տա­րե­վերջ էլ Հա­յաս­տան չի՞ լի­նե­լու, լի­նե­լու է Էր­մե­նիս­տան: Իսկ Էր­մե­նիս­տա­նում ի՞նչ գործ ու­նի հայ­կա­կան դպրոցն ու հայ­կա­կան դա­սա­գիր­քը:

ՆԻ­ԿՈ­ԼԱ­ԿԱՆ ՀՈ­ԳԵ­ԶԱ­ՎԱԿ­ՆԵ­ՐԸ

Ե­րև­ան­ցի­նե­րի մոտ խուլ զայ­րույթ է կու­տակ­վում Ա­վի­նյա­նի նկատ­մամբ, թե­և վեր­ջինս ի­րեն պատ­ռում է քա­ղա­քա­ցի­նե­րի սիր­տը շա­հե­լու իր «Ասեք` կա­նենք» կար­գա­խո­սի ներ­քո: Ճիշտ է, դա գրա­գետ պո­պու­լիս­տա­կան քաղ­տեխ­նո­լո­գի­ա­յի գլուխ­գոր­ծոց է, Ա­վի­նյանն էլ ա­մեն ինչ ա­նում է, որ ըն­կալ­վի «ապա­քա­ղա­քա­կան» և չնույ­նաց­վի ՔՊ-ի հետ, սա­կայն քա­ղա­քա­ցի­նե­րը հենց որ­պես կա­պի­տու­լյան­տի թի­մա­կից են նրան նույ­նա­կա­նաց­նում: Եվ լու­սա­մուտ­նե­րից գո­ռում են «դա­վա­ճան», «Ասեք` կա­նենք» հար­ցադր­մանն էլ ա­սում են «ռադդ քա­շիր», նա­և Ա­վին­յա­նի պաս­տառ­նե­րին են գրում «ռադդ քա­շիր»

Ի դեպ, մի կին ձեր­բա­կալ­վել էր հենց ա­վի­նյա­նա­կան պաս­տա­ռը «ռադդ քա­շիր» մա­կագ­րու­թյուն­ներ` կար­միր ներ­կով ա­նե­լու հա­մար: Այ­սինքն` դեռ քա­ղա­քա­պետ չդար­ձած` Ա­վի­նյանն անց­նում է բռնաճն­շում­նե­րի, ա­պա­ցու­ցե­լով, որ նի­կո­լիզ­մի դպրո­ցի շրջա­նա­վարտ է, և կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ին­չեր կա­նի սեպ­տեմ­բե­րի 17-ից հե­տո... Այդ խայ­տա­ռակ դեպ­քին անդ­րա­դար­ձել է ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նը. «Օրվա թո­հու­բո­հի մեջ մի պահ ու­շադ­րու­թյունս գրա­վել էր այն լու­րը, թե 57-ամյա կնո­ջը ձեր­բա­կա­լել են քա­ղա­քա­պե­տի ՔՊ-ական թեկ­նա­ծո­ւի պաս­տա­ռը վնա­սե­լու հա­մար:

Քիչ ա­ռաջ ո­րո­շե­ցի ստու­գել այդ նի­կո­լա­կան ռե­լի­զը, որ հաս­կա­նամ՝ ո՛ր հոդ­վա­ծով են կնո­ջը բռնել, որ մի հատ էլ խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք է տվել: Պարզ­վեց՝ 264 հոդ­վածն է՝ «խալ­խի գույ­քը վնա­սե­լը»: «Խո­շոր չա­փե­րի» վնասն էլ սահ­ման­ված է 500.000 դրամ և ա­վել (հո­դված 3, կետ 17):

Ու այս ար­շա­լույ­սի ժա­մին՝ ծա­գող ա­րև­ի ճա­ռա­գայթ­նե­րի ներ­քո, ես ցան­կա­նում եմ մի հարց ուղ­ղել ողջ քա­ղա­քա­կիրթ մարդ­կու­թյա­նը, նե­րա­ռյալ՝ ապ­րան­քա­գետ-փոր­ձա­գետ­նե­րին ու խո­րա­գետ-մաս­նա­գետ­նե­րին: Տիկ­նա՛յք և պա­րո­նա՛յք, ողջ քա­ղա­քա­կիրթ մարդ­կու­թյուն, կա­րա՞ք ինձ բա­ցատ­րեք. էդ հերն ա­նի­ծած ՔՊ-ն էդ ի՞նչ մա­տե­րի­ա­լից ա պատ­րաս­տում ի­րա քա­րոզ­չա­կան պաս­տառ­նե­րը, որ մի էկ­զեմպ­լյա­րը ար­ժի 500K և ա­վե­լի: Կա­րող ա՞ պաս­տառ­նե­րի գնի մեջ՝ պատ­կեր­ված սու­բյեկ­տի հա­գուս­տի գինն էլ են վրա­դիր ա­նում:

Ինչ ա­սեմ: Ծանր սրտով եմ սկսում ամ­ռան վեր­ջին չո­րեք­շաբ­թին: Վա­խե­նում եմ՝ ա­ռողջ դա­տո­ղու­թյու­նը դա­վա­ճա­նի»:

Նա­խընտ­րա­կան կրկե­սի մյուս մաս­նա­կից­ներն էլ` Ա­վի­նյա­նի կող­մից երկ­րորդ և եր­րորդ տե­ղի «նշա­նակ­ված» Հայկ Մա­րու­թյա­նը և Մա­նե Թան­դի­լյա­նը, ­մանր-մունր «դամ­քաշ­նե­րը» նույն­պես ո­գև­ո­րու­թյան տե­ղիք չեն տա­լիս: Ընտ­րա­կեր­կե­սին էլ խառն­վել են և ԱԺԲ-ի ի­րա­զեկ­ման ակ­ցի­ա­նե­րը, ու ե­րև­ան­ցին օր­վա ըն­թաց­քում քա­նիցս առնչ­վում է բարձ­րա­խոս­նե­րի ղժղժո­ցին: Ու բո­լոր ղժղժա­ցող­նե­րին նույն վե­րա­բեր­մունքն ու­նի, լա­վա­գույն դեպ­քում «զահ­րու­մա՛ր» ար­տա­բե­րե­լով: Օ­գոս­տո­սի վեր­ջին օ­րով էլ գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նը նոր կրկե­սա­յին հա­մար ներ­կա­յաց­րեց: Կա­պի­տու­լյան­տը ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում հյու­րըն­կա­լել է Ազ­գա­յին ժո­ղո­վի «Ամա­ռա­յին դպրոց» ծրագ­րի մաս­նա­կից­նե­րին, ո­րոնք ներ­կա­յաց­նում են Ե­րև­ա­նի և մար­զե­րի դպրոց­նե­րը: Կա­պի­տու­լյան­տը ող­ջու­նել է ա­շա­կերտ­նե­րին և «Ամա­ռա­յին դպրոց» ծրագ­րին մաս­նակ­ցե­լու նրանց նա­խա­ձեռ­նու­թյու­նը, պա­տաս­խա­նել բազ­մա­թիվ հար­ցե­րի: Դրանք վե­րա­բե­րել են Կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նե­ու­թյա­նը, տար­բեր ո­լորտ­նե­րում ծրագ­րե­րին, այդ թվում՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան, ճա­նա­պար­հա­շի­նու­թյան, դպրոց­նե­րի և ման­կա­պար­տեզ­նե­րի կա­ռուց­ման, տրանս­պոր­տի ո­լոր­տում բա­րե­փո­խում­նե­րին, ինչ­պես նա­և անվ­տան­գու­թյա­նը, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը և այլ թե­մա­նե­րի: Գե­րա­գույն ստա­խո­սը պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել նմա­նա­տիպ հան­դի­պում­նե­րը դարձ­նել պար­բե­րա­կան: Կարճ ա­սած` խեղճ ե­րե­խա­ներ: Մի օր էլ ե­րև­ի նրանց ստի­պեն ար­տա­սա­նել «Նի­կոլ պա­պին էլ մա­նուկ է ե­ղել», ու սո­վե­տա­կան «հոկ­տեմ­բե­րիկ­նե­րի» նմա­նու­թյամբ ստեղ­ծեն «նի­կո­լիկ­նե­րի» կազ­մա­կեր­պու­թյուն...

Սա­կայն վե­րա­դառ­նանք ԱԺԲ-ին, ո­րը հա­վեր­ժա­կան նստա­ցույ­ցի է նստել Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում և պար­բե­րա­բար հան­րա­հա­վաք­ներ և եր­թեր է ա­նում Նի­կո­լին հե­ռաց­նե­լու պա­հան­ջով: Ող­ջու­նե­լի պա­հանջ է, և սկզբում լավ էլ մեկ­նար­կել է­ին` «ռու­սը քըխ է» ե­զա­կի ե­լույթ­ներ ու­նե­նում է­ին, որ­պես­զի չմո­ռա­նան, որ «ռու­սը քըխ է», կա­յին մի­այն ՀՀ պե­տա­կան դրոշ­ներ, ՌԴ դես­պա­նա­տան տեղն էլ և «Про­щай, не­мы­тая Рос­сия» բա­նաս­տեղ­ծու­թյունն էլ մո­ռա­ցել է­ին: Սա­կայն վեր­ջին հան­րա­հա­վա­քին է­լի «խա­րաբ­վե­ցին»` նո­րից ե­լույթ­ներ ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի ան­նա­խա­դեպ հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին (տո գրո­ղի տա­նի ձեզ էլ, ձեր Ուկ­րա­ի­նան էլ` այլ օ­տար պե­տու­թյուն­նե­րով հան­դերձ), ու նո­րից օ­տա­րերկ­րյա դրոշ­ներ ծլե­ցին, այս ան­գամ ոչ թե ա­մե­րի­կյան, այլ` ֆրան­սի­ա­կան:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 2-Ի ՀԱՆ­ՐԱ­ՀԱ­ՎԱ­ՔԻՑ

Vujvacqner

Ըն­թաց­քում էլ Ժի­րայր Սէ­ֆի­լյա­նը խոս­տա­ցավ, որ ե­թե շա­տա­նան ու ցույ­ցե­րի գան 10 հա­զար հո­գի, ա­պա Նի­կո­լին վռնդե­լու հար­ցը կլու­ծեն: Այ այդ խոստ­մա­նը կա­րե­լի է հա­վա­տալ, 2016-ի ՊՊԾ գուն­դը վկա: Սա­կայն ինչ­պե՞ս հա­վա­քեն այդ 10 հա­զա­րը, երբ ակ­տիվ քա­ղա­քա­ցի­նե­րը զզվում են օ­տա­րա­մո­լու­թյու­նից և օ­տա­րերկ­րյա դրոշ­ներ ծա­ծա­նե­լու «պա­պո­ւա­սա­կան» դրսև­ո­րում­նե­րից: Սա­կայն ԱԺԲ-ի հա­ջորդ հան­րա­հա­վա­քը սեպ­տեմ­բե­րի 7-ին է:

Իսկ ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Էդ­գար Ղա­զա­րյա­նը գրում է. «Հայ ժո­ղովր­դի եր­կու ա­մե­նա­մեծ թշնա­մի­նե­րը` Նի­կոլ Ա­լի­և­ը և Ա­րա­յիկ Փա­շի­նյա­նը կա­տա­րե­ցին ի­րենց հեր­թա­կան դա­վա­ճա­նա­կան քայլն ու Իլ­համ Ա­լի­և­ի հեր­թա­կան պա­հան­ջը` գլխա­տել Ար­ցա­խի ողջ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ու բո­լոր ինս­տի­տուտ­նե­րի ֆունկ­ցի­ո­նալ գոր­ծու­նե­ու­թյունը: Հայ­րե­նի­քի գո­ղե­րը դա ա­րե­ցին` պահ­պա­նե­լով սիմ­վո­լիզ­մը` Ար­ցա­խի Ան­կա­խու­թյան նա­խօ­րյա­կին»:

Բայց Հա­յաս­տա­նի տիտ­ղո­սա­յին ընդ­դի­մու­թյու­նը չի կի­սում այս հո­ռե­տես ա­լար­միզ­մը և չի հա­մա­րում, որ Ար­ցախն անգ­լուխ է մնա­ցել: Ար­ցա­խում վեր­ջին օ­րե­րին տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի և հատ­կա­պես՝ Անվ­տան­գու­թյան խորհր­դի քար­տու­ղար Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րա­րի պաշ­տո­նում նշա­նակ­վե­լու կա­պակ­ցու­թյամբ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի գրա­սե­նյա­կից փո­խան­ցե­ցին. «Սերժ Սարգ­սյա­նը հույս է հայտ­նում, որ Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նի՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րա­րի պաշ­տո­նում նշա­նակ­վե­լու, իսկ ա­ռա­ջի­կա­յում, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նա­և երկ­րի նա­խա­գա­հի պաշ­տո­նում ընտր­վե­լու դեպ­քում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյան հար­ցե­րում Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյունն ա­ռա­վել հստակ և նպա­տա­կադր­ված կդառ­նա»:

Եվ կար­ծես թե, սեպ­տեմ­բե­րի 2-ի հան­րա­հա­վա­քը շան­սեր ու­նի դառ­նա­լու խո­շոր փո­փո­խու­թյուն­նե­րի «տրի­գեր»` հան­րա­հա­վա­քին մաս­նակ­ցե­լու են նա­խա­գահ­ներ Սերժ Սարգ­սյա­նը և Ռո­բերտ Քո­չա­րյա­նը:  ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը մաս­նակ­ցե­լու է սեպ­տեմ­բե­րի 2-ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում կա­յա­նա­լիք ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վա­քին: Այս մա­սին ա­սաց ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կի պա­տաս­խա­նա­տու Մե­րի Հա­րու­թյու­նյա­նը. «Սերժ Սարգ­սյա­նը իր քա­ղա­քա­կան թի­մի և ա­ջա­կից­նե­րի հետ, ա­յո, մաս­նակ­ցե­լու է հան­րա­հա­վա­քին»: ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը մաս­նակ­ցե­լու է Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում սեպ­տեմ­բե­րի 2-ի կա­յա­նա­լիք ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վա­քին: Այդ մա­սին ա­սաց ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կի պա­տաս­խա­նա­տու Բագ­րատ Մի­կո­յա­նը: Բնա­կա­նա­բար, ՀՅԴ-ն որ­պես նա­խա­ձեռ­նող մաս­նակ­ցե­լու է:

Իսկ ե­թե հաշ­վի առ­նենք Ե­րև­ա­նում կու­տակ­ված ա­տե­լու­թյու­նը ՔՊ-ի նկատ­մամբ, որն ա­ռայժմ կոտր­վում է քա­ղա­քա­պե­տի ՔՊ-ական թեկ­նա­ծու Տիգ­րան Ա­վի­նյա­նի գլխին, ա­պա կա հա­վա­նա­կա­նու­թյուն, որ սեպ­տեմ­բե­րի 2-ը կդառ­նա կա­պի­տու­լյան­տա­կան դպրո­ցի սա­նե­րի ամ­բողջ բո­լու­կին սրբող-տա­նող ա­լի­քի մեկ­նարկ: Այն­պես, ինչ­պես դար­ձել էր 1988-ի փետր­վա­րի 20-ը:

Ի դեպ, հե­տաքր­քիր սիմ­վո­լիկ զու­գա­դի­պու­թյուն կա: 1988-ի Ար­ցա­խյան շար­ժու­մից ծնված «Իրա­վունք» թեր­թի այս հա­մա­րը այս տար­վա 88-րդ հա­մարն է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=263548&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը