ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին քննիչի միջնորդությունը
Զարկերակ
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին:
Համոզված եմ, որ մի օր հասնելու ենք Արմենին ազատելու որոշմանը, այնուհետեւ՝ արդարացմանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, իսկ հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվել։ Օգոստոստի 15-ին հայտնի դարձավ, որ նա ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։
https://iravunk.com/sim/?p=263482&l=am/