Տիկնիզյանը առաջիկա օրերին կարող է տեղափոխվել գերմանական հեղինակավոր ակումբ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է գերմանական «Բայերը», այս մասին հայտնում է Match TV-ն։
Նշվում է, որ այս պահին «Բայերը» Տիկնիզյանի համար պաշտոնական առաջարկ չի ուղարկել, սակայն կապի մեջ է ֆուտբոլիստի գործակալի հետ։ Ակումբը չի բացառում Տիկնիզյանի պայմանագիրը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։