Աղդամի  ճանապարհի բացմանը հետևելու են սպանություններ, առևանգումներ, խոշտանգումներ, բայց Արցախի ընկած դրոշը պետք է բարձրացնենք, ինչ գնով էլ լինի. Արկադի Կարապետյան

Հանդիպում

Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը: Ինչից կարելի է ենթադրել, որ օ­րա­կար­գում է գոր­ծար­կել ինչ­պես Աղ­դա­մի, այն­պես էլ՝ Լա­չի­նի մի­ջանց­քի ուղ­ղու­թյուն­նե­րը: : Ինչպե՞ս են վերաբերում այս տարբերակին Արցախում եւ առհասարակ ինչպե՞ս են տեսնում Արցախը հայկական պահելու տարբերակը այս ծանր իրավիճակում արցախյան առաջին պատերազմի ակունքներում կանգնած արցախյան գործիչները, ինչպես օրինակ Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, ով նախ նկատեց.

-Օկուպացված Ակնայից դեպի Ստեփանակերտ ճանապարհ բացելը կլինի Արցախի վերջը: Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ինչ է անելու հայության հետ, եթե Ակնայից ճանապարհ բացվի։ Շատ կարճ ժամանակում Աղդամի  ճանապարհի բացմանը հետևելու են սպանությունները, առևանգումները, խոշտանգումները:  1988 թվականին Խորհրդային միությունն ուզում էր մեզ 400 մլն ռուբլով գնել, բայց չենք համաձայնվել, դրա համար էլ հաղթել ենք։ Հիմա էլ են ուզում գնել մեզ, կուտ են տալիս`  չի կարելի վաճառվել:

-Իսկ սովի գնով ինչքա՞ն կարող են երեխաներն ու ծերերը դիմակայել, լավ ի վերջո, որն է Արցախը գոնե այսքան հաըվածով հայկական պահելու Ձեր տարբերակը:

-Գիտեք, ես հիմա Հայաստանում եմ, ու բարոյական չեմ համարում Արցախում զրկանքներ կրող անձանց խորհուրդներ տալ, դժվար է շատ: Լաչինի միջանցքը մասնակի բացելու մասին խոսակցություններն օվերտոնի պատուհան են հիշեցնում։ Նման խոսույթով ուզում են ասել՝ մտածե՞լ եք, որ կարող է նման բան էլ լինել։ Այսինքն՝ այդպես նաև հասարակության ռեակցիան են ստուգում։ Վտանգավոր մեկ այլ նարատիվ էլ կա․ լսում ենք տեսակետեր, թե, իբր, ավելի լավ է Արցախում հայությունը շարունակի ապրել, բայց անկախ չլինի, քան դուրս գա էնտեղից։ Իրականում երկուսն էլ շատ վտանգավոր թեզեր են․ տեսել ենք, թե այդ այլընտրանքն ինչի հանգեցրեց Նախիջևանի դեպքում: Պետք է հասկանալ, որ թշնամին ուզում է ոչ միայն Արցախին տիրանալ, այլև փափագում է կռված, ազատագրական պայքարին մասնակցածներին առևանգել, սպանել, նրանցից «վրեժխնդիր» լինել։

-Լավ ինչ անել, Դուք որպես արցախցի չունե՞ք Արցախը փրկելու Ձեր տարբերակը:

-Արցախի հարցը համազգային նշանակություն ունի ու նաև համաշխարհային մակարդակով է շատ կարևոր։ Բայց մի բան էլ պետք է հասկանալ․ Արցախը պահելու միակ ձևը հիմա արդարությունը վերականգնելն է։ Երբ դա լինի, ներքին համերաշխությունն էլ կվերականգնվի։ Հացը, օրինակ, պետք է բոլորին բաժանվի և ոչ թե վաճառվի։ Չի կարող մեկը դժվարություն կրել, մյուսը՝ ոչ։ Բոլորը հավասարաչափ պետք է զգան էդ ծանրությունը ու երբ դա լինի, կմիաբանվենք։ Մի բան էլ է շատ կարևոր՝ դարձի գալը։ Այսպես թե այնպես, սով է, մարդիկ կարող են գիտակցաբար, հավատով ծոմ պահել , դառնալ դեպի Աստված ու կտեսնեք, թե ինչպես շատ արագ իրավիճակ կփոխվի։ Դա չի նշանակում, թե Ալիևը դառնալու է մեր բարեկամը, ո՛չ, բայց ուժ ենք ստանալու, միաբանվելու ենք ու ինքներս կարողանալու ենք մեր խնդիրները լուծել:

-Պարոն Կարապետյան, ես նկատի ունեմ, որ երբ այդ հացն էլ չլինի, որ հավասարության սկզբունքով բաժանվի, այ այդ դեպքում, ինչպե՞ս պայքարել:

-Չգիտեմ, ես այնտեղ չեմ, ինձ իրավունք չեմ վերապահի խոսել, առաջարկներ ներկայացնել, բայց մի բան գիտեմ, որ Արցախի ընկած դրոշը պետք է բարձրացնենք, ինչ գնով էլ լինի, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի Արցախում ապրող, զրկանքները իր մաշկի վրա կրող արցախցին:

-Իսկ, գուցե ժամանակն է դիմել ՌԴ-ի՞ն:

-Ես Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, արդեն ասացի, բայց մի բան կասեմ, որ  Արցախը ոչ մեկը չի կարող հանձնվել, առավելեւս  Ադրբեջանին:

-Դուք Ձեզ մեղավոր չե՞ք զգում, որ հիմա Արցախում չեք:

-Ո՛չ, որովհետեւ ես ժամանակին ամեն ինչ արել եմ, ինչ կարող էի, բառիս բուն իմաստով ամեն ինչ, այսքանը կարող եմ ասել:

https://iravunk.com/sim/?p=263454&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ