Անընդունելի է ժանտախտի պահին այս նախընտրական խրախճանքը. Մարինա Խաչատրյան

Տեսանյութեր

Երեւանի ավագանու որեւէ նախընտրական ցուցակում ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ չկա: Ինչո՞ւ որոշեց չմասնակցել այս ընտրություններին, «Իրավունք TV»-ի տաղավարում նա փակագծեր է բացել:

— Ինձ համար ցավալի է, որ այս օրհասական պահին ինչ-որ ընտրարշավներ են կազմակերպվում: Արցախում մենք տեսնում ենք` ինչ է տեղի ունենում, գիտենք Սյունիքի աղետալի վիճակը, Գեղարքունիքի մարզի եւ Վայոց ձորի սահմաններից երեւում են թշնամու շարժն ու կուտակումները… Ու այս իրավիճակում կազմակերպվում է ուրախ-զվարթ երգերով համեմված ընտրարշավ, չգիտես, թե ինչի՞ վրա են այս մարդիկ ուրախանում: Այո՛, իրավացի եք, ես այս անգամ, ճիշտ է, առաջարկ ստացել եմ, բայց որոշում կայացրեցի չմասնակցել ընտրություններին: Սա բացի նշածիցս ունի երկու դրդապատճառ. առաջինն իմ ծանրաբեռնվածությունն է` ե՛ւ աշխատանքային, ե՛ւ սահմամերձ շրջաններ այցելությունների առումով, բավականին հագեցած առօրյա ունեմ, երկրորդ պատճառն այն է, որ ուզում եմ իմ խոսքն ավելի հասանելի լինի մարդկանց: Երբ դու ավագանու կամ ինչ-որ մի տեղ թեկնածու ես, մարդիկ քեզ ձայն տալիս պետք է մտածեն, որ քո խոսքի հետեւում կանգնած է ձգտումը` դառնալու ավագանի, պատգամավոր եւ այլն, ես երբեւէ նման մոլուցքով չեմ տառապել: Իմ ամենբարձր կոչումը բժիշկ լինելն է, եւ ես հավատարիմ եմ իմ կոչմանը, շատերը, հավանաբար, համոզվել են դրանում: Չեմ մասնակցել ընտրություններին նաեւ այս պատճառով, որ մարդիկ լսեն իմ ձայնը` որպես անաչառ քաղաքացու: Ես ուզում եմ, որ մարդիկ սթափվեն: Անշուշտ, ընտրությունները պետք է տեղի ունենան, բայց ոչ այն ձեւաչափով, որ ուրախ-զվարթ լցվեն բակեբակ: Նաեւ չեմ կարողանում մարսել վերջերս Սիսիանում տեղի ունեցած համերգն ու սեպտեմբերի 23-ին նախատեսված թմրամոլի (նկատի ունի Սնուփ Դոգին, – հեղինակ) համերգը, որը Երեւանում է կազմակերպվում: Երբ քայլում եմ փողոցում ու տեսնում եմ համերգների պաստառներ, շունչս կտրվում է:

— Քարոզարշավի շրջանակում Կարապի լճի մոտ համերգ տվող ՔՊ-ի ավագանու թեկնածու Արթուր Իսպիրյանն ասել է, թե չգիտեր, որ այդ օրը երեք երիտասարդ է առեւանգվել Ադրբեջանի կողմից…

— Համոզված եմ, որ «ցանկության» դեպքում շատ լավ էլ կարող էր տեղեկացված լինել: Եթե դու ավագանու անդամ ես, հիմա էլ առաջադրվել ես` որպես թեկնածու ու մասնակցում ես քաղաքական գործընթացներին, մի՞թե չես հետեւում քո երկրի քաղաքական գործընթացներին: Դու ի՞նչ քաղաքական կերպար ես: Ինձ համար անընդունելի է ժանտախտի պահին այս նախընտրական խրախճանքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում