Ինչու Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց՝ առանց «Բարոյական արժեքների»

Ներքաղաքական

Նորաստեղծ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը դեռեւս մայիս ամսին հայտարարել էր, որ որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Ըստ կուսակցության վարչության նախագահ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ` իրենք գալու էին կյանքի կոչելու «հեղափոխական գաղափարները»: Իսկ թե ինչու 14 առաջադրված քաղաքական ուժերի շարքում այդպես էլ «Բարոյական արժեքներ»-ը չհայտնվեցին, «Իրավունքը» հետաքրքրվեց կուսակցության վարչության նախագահից:

— Դուք հայտարարել էիք, որ պատրաստվում եք քաղաքական առաջին քայլն անել՝ մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին: Ինչո՞ւ չարեցիք այդ քայլը:

— Ես առաջին անգամ եմ քաղաքականության մեջ, սա իմ առաջին կուսակցությունն է, եւ միանգամից ընտրվել եմ վարչության նախագահ: Հետեւապես, ուզում եմ քաղաքական գործչի դիվանագիտությունը մի կողմ դնելով՝ անկեղծ լինել: Մեր չմասնակցելն ուներ երկու պատճառ. առաջինը՝ մեր թեկնածուն հոգեբանորեն պատրաստ չէր այդ պայքարին, երկրորդ՝ նորաստեղծ կուսակցություն ենք, ոչ մեկի «պրոյեկտը» չենք, ֆինանսական հարցեր կային, եւ չկարողացանք այդ կարճ ժամանակահատվածում լուծել: Մեզ թվում էր, թե կարող ենք կազմակերպել, կարող ենք մեր այդ ընկերոջը համոզել՝ առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, բայց, իրոք, նա հոգեբանորեն պատրաստ չէր, թեպետ շատ կարկառուն ներկայացուցիչ է, հեղափոխության առաջին շարքերում է եղել: Չնայած՝  «հեղափոխություն» բառն էլ եմ արդեն վախենալով եմ ասում, որովհետեւ չգիտեմ՝ հեղափոխություն էր, թե` իշխանափոխություն: Մի խոսքով՝ դա էր պատճառը:

— Իսկ «Բարոյական արժեքներ» կուսակցությունն ունի՞ որոշում, թե ում է սատարելու ընտրություններին:

— Ավելի լավ է ասեմ, թե ում չենք սատարելու: Միանշանակ, չենք սատարելու Արզաքանցյանի կուսակցությանը, «Հանրային ձայն»-ին, չենք աջակցելու «Մայր Հայաստան» զարուհիփոստանջյանական խառը կանաչի դաշինքին, որը Ռոբերտ Քոչարյանի, թե դաշնակների պրոյեկտն է: Նաեւ միանշանակ Ավինյանին չենք աջակցելու, նկատեք, որ թվեցի քաղաքական ուժեր եւ այստեղ ասում եմ՝ Ավինյան, որովհետեւ միգուցե ՔՊ-ն այլ թեկնածու ներկայացրած լիներ, մեր չմասնակցության դեպքում՝ սատարեինք այդ թեկնածուին: Բայց հիմա որոշում չունենք եւ մեր համախոհներով, վարչության ու կուսակցության անդամներով ազատ ենք ընտրության հարցում: Սեպտեմբերի 10-ին մեր վարչության նիստն է լինելու, եւ ես ուզում այդ հարցը բարձրացնել, որ, որպես քաղաքական միավոր, մեր աջակցությունը ինչ-որ մի թեկնածուի հայտնենք: Կլինի Հայկ Մարությանը, Երվանդ Թարվերդյանը, թե Նորիկ Նորիկյանը, չգիտեմ, բայց անձամբ ես համակրում եմ Մարության Հայկին:

Այսօրվա իշխանության հետ բավականին լավ հարաբերություններ ունեիք, ջերմ լուսանկարներ, ինչ-որ բա՞ն է հիմա փոխվել Ձեր դիրքորոշման մեջ:

— Այո, փոխվել է: Ես հիմա էլ եմ լավ հարաբերությունների մեջ, բայց գտնում եմ, որ այս իշխանությունները երկու մեծ սխալ են գործել՝ մեր նկատառումները հաշվի չառնելով ու նաեւ մեզ անտեսելով: Կադրային եւ տնտեսական շատ սխալ քաղաքականություն են վարում: Չեմ ուզում արտաքին քաղաքականության, դիվանագիտության մասին խոսել, որովհետեւ ծանոթ չեմ փաստաթղթային ոչ մի փաթեթի, բայց այս երկու սխալներն աչքներիս առաջ է: Օրինակ` ինչպե՞ս կարելի էր Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար, ի՞նչ է նշանակում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով դատավորը դառնա դատարանի նախագահ կամ նախկին դաշնակցականը Գյումրվա մարզպետ: Ասեմ, որ նախկին ԱԱԾ աշխատող եւ նախկին դաշնակցական չեն լինում, մինչդեռ այդ ժամանակ լավագույն թեկնածուն Սիմոն Պետրոսյանն էր՝ մի ազնվագույն մարդ: Ու բոլոր պետական կառույցներում սխալ կադրային քաղաքականություն է իրականացվում՝ սկսած ՊԵԿ-ից մինչեւ ոստիկանություն: Ճիշտն ասած, մենք 2020 թվականին՝ պատերազմից հետո, ստեղծեցինք այս կուսակցությունը՝ մտածելով սատարենք երկրի իշխանություններին, լինենք առողջ ընդդիմություն, բայց գործունեություն չծավալեցինք: Քանի որ չկարողացանք մասնակցել 2021 թականի ընտրություններին, որոշեցինք այս քաղաքային ընտրություններին մասնակցել, դա էլ չստացվեց: Բայց այս ընտրություներից հետո արդեն ակտիվանալու ենք, եւ պատրաստվենք արտահերթ կլինի, թե հերթական Ազգային ժողովի ընտրություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=263437&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ