Սամվել Բաբայանը դիրքավորվել է որպես Արցախի նախագահ. նա հանդիպումների մեջ է. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շարունակում է Արցախում իր համար պաշտոններ որոնել. հենց նոր պաշտոն է ազատվում, որոշում է ինքնաառաջադրվել ու պատկերացնել իրեն այդ պաշտոնում:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նախագահների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ էլ բավականին ակտիվ է եղել ու ոգեւորված հայտարարություններ արել: Ի հեճուկս իր ցանկությունների՝ Սամվել Բաբայանին որպես նախագահի թեկնածու Արցախում չեն դիտարկում, քանի որ հանրային եւ քաղաքական լայն շրջանակների համար նա անընդունելի կերպար է՝ իր «նիկոլական» հայտարարությունների համար:
Թե ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա, համենայնդեպս, այս պահին Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը դեռ խոսակցությունների մակարդակի են, հստակ ոչինչ չկա, քանի որ նրա հրաժարականը լուրջ վտանգներ է պարունակում: Հարությունյանը ապահովում է Արցախի ինքնիշխանությունը, եւ այս պարզ ճշմարտությունը շատերը Հայաստանում եւ Արցախում չեն գիտակցում»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

