ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԱՂ­ԲԻ ՏԵՂՆ ԱՂ­ԲԱ­ՄԱՆՆ Է

Վերլուծություն

Ադր­բե­ջա­նի ՊՆ տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյունն այն մա­սին, թե իբր ՊԲ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, օ­գոս­տո­սի 28-ին, ժա­մը 23:50-ի սահ­ման­նե­րում կրակ են բա­ցել ԼՂ Մար­տու­նու շրջա­նի օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում տե­ղա­կայ­ված ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ, հեր­թա­կան ա­պա­տե­ղե­կատ­վու­թյունն է,- այս ա­մո­թա­լի հա­ղոր­դագ­րու­թյու­նը տա­րած­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նից:

Ին­չու ենք ա­սում ա­մո­թա­լի` ո­րով­հե­տև, ինչ­պես վկա­յում մեր իսկ փոր­ձը, երբ թշնա­մին հա­յե­րի է ա­ռև­ան­գում, դրա դե­մը հնա­րա­վոր է առ­նել մի­այն ա­սի­մետ­րիկ, ա­վե­լի ծա­վա­լուն ա­ռև­ան­գում­նե­րով: Այդ ժա­մա­նակ կձգվեն նա­և «աշխար­հի հզոր­նե­րը», ում հե­ռա­հար ծրագ­րե­րը կա­րող են հայտն­վել մեծ հար­ցա­կա­նի տակ: Թե չէ դար­ձել ենք ան­տա­նե­լի­ու­թյան աս­տի­ճա­նի հա­մա­կերպ­վող, իսկ հա­մա­կեր­պու­մը, մեծն Փա­րա­ջա­նո­վի խոս­քով, ա­ռա­ջին քայլն է դե­պի ստրկու­թյուն: Իսկ դուք` բո­լոր տե­սա­կի «քայլ ա­նող-մեր­ժող­ներդ», Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը վճռել եք 2018-ին երբ ինք­նա­մո­ռաց փո­ղոց է­իք փա­կում ու շամ­պայն բա­ցում: Սա­կայն ո­չինչ ա­հույս չէ, զի, ինչ­պես ար­ձա­նագ­րում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը. «Սուն Ցզին «Երկ ռազ­մար­վես­տի մա­սին» լե­գեն­դար աշ­խա­տու­թյու­նում հա­մա­րում է, որ պա­տե­րազմ վա­րե­լու ա­մե­նա­վատ ձև­ը պա­շա­րումն է, ո­րով­հե­տև ա­մե­նա­ծախ­սա­տարն է և նյու­թա­կան, և ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով: Պա­շար­ման ըն­թաց­քում էլ կա­րող է ի­րա­վի­ճակ փոխ­վել, և ա­միս­նե­րի ծախ­սե­րը ջուրն  ընկ­նեն: Նույն պատ­ճա­ռով էլ շտա­պում է Ա­լի­և­ը և շտա­պեց­նում իր խա­մա­ճիկ­ներ Նի­կո­լին ու Ա­րա­յի­կին»: Պա­շար­ման վեր­ջին ա­կորդ­նե­րից է Ակ­նա­յով (Աղդա­մով) «հու­մա­նի­տար բեռ» բե­րե­լու շո­ուն: Ար­ցախ­ցի վեր­լու­ծա­բան Ա­լեն Ղու­լյա­նը պե­ղել է ադր­բե­ջան­ցի ծաղ­րան­կար­չի հնա­րա­միտ ծաղ­րան­կա­րը ադր­բե­ջա­նա­կան ռե­ժի­մի «մար­դա­սի­րա­կան» բեռ­նա­տար­նե­րի մա­սին, ո­րը մա­կագր­ված է. «Ճամ­փա տվե՛ք, հու­մա­նիստ­ներն են գա­լիս»: Այ­սինքն` ար­դեն թշնա­մին է ծաղ­րում այն, ին­չը փոր­ձում են ստվե­րա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րով և խառ­նակ­չու­թյամբ կյան­քի կո­չել Ար­ցա­խում ծվա­րած նի­կո­լա­կան կա­մա­կա­տար­նե­րը:

Կա­պի­տու­լյա­ցի­ան և «խա­ղա­ղու­թյան» կեղծ օ­րա­կար­գը սպա­սար­կող­նե­րը բա­ցար­ձակ աղբ են քա­ղա­քա­կան տե­սա­կե­տից, ո­րի գար­շա­հո­տու­թյու­նից ազ­գո­վի խեղդ­վում ենք: ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի դի­տարկ­մամբ. «2018թ.-ի Հա­յաս­տա­նի ռազ­մա-քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան հաղ­թող դիր­քե­րը` 2023թ -ին խայ­տա­ռակ պար­տու­թյան հասց­րած դա­վա­ճան­նե­րի ռե­ժիմն այ­լևս ի­րա­վունք չու­նի «բա­նակ­ցե­լու» ա­հա­բե­կիչ Ադր­բե­ջա­նի հետ:

Հա­ջորդ յու­րա­քան­չյուր քայլ` ա­վե­լի վատն է լի­նե­լու:

Հա­ջորդ յու­րա­քան­չյուր ռազ­մա­կան բա­խում` ա­վե­լի կոր­ծա­նա­րար է լի­նե­լու:

Հա­ջորդ յու­րա­քան­չյուր գոր­ծո­ղու­թյուն և մի­ջազ­գա­յին հան­դի­պում` ա­վե­լի ստո­րա­ցու­ցիչ պայ­ման­ներ է ա­ռաջ բե­րե­լու:

Հա­ջորդ յու­րա­քան­չյուր օր` ա­վե­լի է խո­րաց­նե­լու Հա­յաս­տա­նի ռազ­մա-քա­ղա­քա­կան ճգնա­ժամն ու ա­վե­լի է բար­դաց­նե­լու Ար­ցա­խի վի­ճա­կը:

Հա­ջորդ յու­րա­քան­չյուր շա­բաթ` ի­րա­վի­ճա­կը շտկե­լու հա­մար կորց­ված ժա­մա­նակ է:

Հա­ջորդ յու­րա­քան­չյուր ա­միս` Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյան ու հայ ժո­ղովր­դի հայ­րե­նազրկ­ման նոր մար­տահ­րա­վեր է:

Պե­տա­կան շա­հե­րի դեմ գոր­ծած հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի, մի­տում­նա­վոր ան­գոր­ծու­թյան դրսև­որ­ման, թշնա­մա­կան ծրագ­րե­րի սպա­սարկ­ման դա­վա­ճա­նա­կան շղթան պետք է կտրել: Գի­տա­կից հա­սա­րա­կու­թյան վստա­հու­թյունն ամ­բող­ջո­վին կորց­րած նի­կո­լա­կան ռե­ժի­մը` հնա­րա­վո­րինս շուտ պետք է իշ­խա­նազրկ­վի:

Այ­լընտ­րանք ուղ­ղա­կի չկա:

Հի­նա­վուրց ազ­գից մեզ վե­րա­ծում են երգ ու պա­րով մահ­վան գնա­ցող զանգ­վա­ծի»:

Հի­մա յու­րա­քան­չյուր աչ­քի ընկ­նող հան­րա­պե­տա­կա­նի և դաշ­նակ­ցա­կա­նի սոց­ցան­ցա­յին է­ջում կա­րե­լի է գտնել պաս­տառ, ո­րը սեպ­տեմ­բե­րի 2-ին քա­ղա­քա­ցի­նե­րին հրա­վի­րում է Ա­զա­տու­թյան հրա­պա­րակ: Թե ինչ է նա­խա­տես­ված սեպ­տեմ­բե­րին` դեռ չգի­տենք, սա­կայն վա­ղուց ժա­մա­նակն է մեկ­նար­կել աղ­բա­հա­նու­թյու­նը: Նույ­նիսկ ա­հա­գին ու­շա­ցել ենք: Իսկ քա­ղա­քա­կան աղ­բը կրկին գլխա­վոր թի­րախ է հա­մա­րում Ան­կա­խու­թյան հռչա­կա­գի­րը: Տխրահռ­չակ Քո­չա­րյան Ան­դո­նը  մեկ­նա­բա­նել է օ­րերս Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րի վե­րա­բե­րյալ Նի­կո­լի տա­րա­ծած «մեկ­նու­թյու­նը». «Եթե կան խնդիր­ներ, ա­վե­լի մեծ ընդգր­կուն խո­սակ­ցու­թյուն պետք է ծա­վալ­վի Հա­յաս­տա­նում, ո­րը կբե­րի հստա­կեց­ման, թե՛ գոր­ծող հռչա­կագ­րի, թե՛ հռչա­կագ­րի այն­պի­սի դրույթ­նե­րի, ո­րը խո­չըն­դոտ­ներ չի թող­նի հե­տա­գա զար­գա­ցում­ներն ա­րագ ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հար­ցում»:

Ակ­նար­կը չա­փա­զանց թա­փան­ցիկ է. ե­թե ա­ռա­ջի­կա­յում Նի­կո­լի տե­րե­րը նրա ա­ռաջ կտրուկ խնդիր դնեն սեղմ ժամ­կետ­նե­րում «քիր­վա­յա­նալ» Թուր­քի­ա­յի հետ, ա­պա Հռչա­կա­գի­րը կա՛մ ոչն­չաց­նե­լու են, կա՛մ այն­պես այ­լա­սե­րեն, որ դրա­նից մի­այն «չ» տա­ռը մնա: Հռչա­կագ­րում տեղ գտած մի շարք դրույթ­ներ նույն Թուր­քի­ա­յում դիտ­վում են որ­պես ի­րենց տա­րած­քի նկատ­մամբ ռև­ան­շիզմ: Հի­մա ԼՏՊ-ից իր «հո­գե­զա­վակ» կա­պի­տու­լյան­տին ժա­ռան­գու­թյուն մնա­ցած Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը  հայ­տա­րա­րում է, որ երբ հա­սու­նա­նա պա­հը, իսկ ի­րենք ա­նում են ա­մեն ինչ՝ այդ պա­հը հա­սու­նաց­նե­լու հա­մար, ա­պա վե­րա­նայ­ման է են­թարկ­վե­լու նա­և Ան­կա­խու­թյան հռչա­կա­գի­րը՝ թուր­քե­րի քիմ­քին  չդիպ­չե­լու հա­մար: Սույն նի­կո­լահ­պա­տակ կեր­պա­րը բա­ցա­հայ­տում  է Նի­կո­լի` խոր­քում հա­կա­հայ­կա­կան բո­վան­դա­կու­թյան ու­ղեր­ձի ի­մաստն ու հայտ­նում այն մա­սին, որ ի­րենց հա­մար ե­րա­նու­թյու­նը Թուր­քի­ան է, այլ ոչ թե Հա­յաս­տա­նի բնա­կան դաշ­նա­կից­նե­րը. Թուր­քի­ա­յի հետ քիր­վա­յու­թյան հա­մար պատ­րաստ են Հա­յաս­տա­նը հա­յի հայ­րե­նի­քից դարձ­նել Էր­մե­նիս­տա­նի վի­լա­յեթ:

Հի­մա քա­ղա­քա­կան կա­պի­տու­լյան­տա­կան աղ­բա­կույ­տե­րը փոր­ձում են Նի­կո­լին ներ­կա­յաց­նել «հա­րիֆ», ո­րի գրպանն են գցել «նախ­կին­նե­րի» ա­րած­նե­րը: Բայց իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո է պարզ­վե­լու ոչ մի­այն պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, այ­լև նա­խա­պա­տե­րազ­մյան ու հետ­պա­տե­րազ­մյան փու­լում հյուս­ված խար­դա­վանք­նե­րի ողջ ծա­վա­լը, դրանց մաս­նակ­ցի­նե­րի ամ­բող­ջա­կան ցանկն ու ա­նուն­նե­րը՝ քա­ղա­քա­կան թա­փոն­նե­րի հա­մար դրա­նից բխող հե­տև­անք­նե­րով: Պետք է լռեց­նենք հայ­կա­կան ինք­նու­թյու­նը դա­վա­ճա­նած­նե­րին, սա Հա­յաս­տա­նի կռիվն է ընդ­դեմ Էր­մե­նիս­տա­նի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=263403&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը