Արցախյան ծանր գիշերվա «արդյունքն» ու անորոշությունը. ինչ ասաց եւ ինչ արեց Արայիկը

Ներքաղաքական

Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարդաշատ էր: «Իրավունքի» տեղեկություններով՝ մարդիկ բավականին լարված իրավիճակում մոտ հինգ-վեց ժամ սպասել էին որեւէ հայտարարության կամ որոշման, որը պետք է կայացվեր Ազգային ժողովում հրավիրված հրատապ նիստում: Ընդ որում՝ նիստին մասնակցել էին ոչ միայն նախագահ Արայիկ Հարությունյանն, այլեւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, ինչպես նաեւ Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Մինչ հրապարակում կրքերը թեժանում էին ու հանդարտվում՝ վերջապես Արայիկ Հարությունյանը դուրս էր եկել հրապարակ եւ պատասխանել ներկաների հարցերին: Ավելի ճիշտ՝ փորձել էր պատասխանել, որովհետեւ շատ հարցեր այդպես էլ մնացել էին անպատասխան: Հրապարակում հավաքվածները գտնվում էին հուզական վիճակում, ոչ պակաս այլայլված էր նաեւ հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը, որին անընդհատ ընդհատում էին՝ սուլոցներով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  Արայիկ Հարությունյանն ասել էր, որ մի քանի օրից հացի ավելի մեծ խնդիր են ունենալու, հետեւապես ամեն ինչ պետք է անել, որ ճանապարհը բացվի։ Եվ այս ամենն Ա. Հարությունյանը մատուցել էր այնպես սրտաճմլիկ, կարծես, հեծանիվ է հորինում, եւ որեւէ մեկը տեղյակ չէր մինչ այդ՝ հումանիտար աղետի մասին: Նա նաեւ շեշտել էր, որ ինտեգրման տարբերակն անընդունելի է համարում, Աղդամի (Ակնա) ճանապարհից օգտվելը՝ եւս: Միայն ընդունելի է համարել Բերձորի միջանցքի բացման տարբերակը, ինչի համար պատրաստ է բանակցել անգամ, որ երկու ժամով բացվի: Հատկանշական է, որ այդպես էլ չէր հստակեցրել, թե ում հետ է պատրաստվում բանակցել, Ադրբեջանի՞: Այս հայտարարությունը եւս սվիններով էր ընդունվել ներկաների կողմից: Արցախցիները մտահոգություն էին հայտնել, որ սա կարող է նախադրյալ դառնալ Արցախի հայաթափման:

Ինչ վերաբերում է գերության մեջ հայտնված երեք երիտասարդներին, Ա. Հարությունյանը խոստացել էր, որ առավոտյան կհանդիպի նրանց ծնողների հետ՝ չբացելով փակագծերը, թե ինչ է ասելու: Ըստ էության, նա փափուկ բարձր էր պատրաստվում դնել նրանց գլխի տակ, որ, միեւնույն է, Ադրբեջանը տղաներին արտահանձնելու է Հայաստանին:

Ի դեպ, մի կին հարց էր բարձրացրել, թե միջանցքն ինչո՞վ է փոխել, արցախցիներին բոլորի՞ն է վաճառել... Մեկ ուրիշը հետաքրքրվել էր, թե ինչու՞մն է «դավաճան Նիկոլի ու իր տարբերությունը…»: Այս հարցերին պատասխանելու փոխարեն՝ Արայիկ Հարությունյանը նախընտրել էր դրանք լռությամբ կուլ տալ: Այսպիսով՝ հմտորեն իր հրաժարականի հարցն էլ էր հետաձգվել: Այս առումով նա նշել էր, թե վաղն ու մյուս օրն ավելի փոքր շրջանակով ժողով կանեն ու կքննարկեն: Եթե պետք լինի, պատրաստ է հրաժարական տալ: Վերջին հայտարարությանը թերեւս անգամ այդ լարված իրավիճակում արցախցիները հեգնանքով էին վերաբերվել:

Ինչեւէ, ժամերով սպասված որոշման փոխարեն՝ արցախցիները հեռացել էին հրապարակից անորոշության մեջ: Իսկ Արայիկ Հարությունյանն իրեն չէր կորցրել ու նույնիսկ հիմա վարվել էր նիկոլաբար՝ հայտարարելով, թե բոլոր որոշումները «ժողովուրդ ջան, միասին ենք կայացնելու»: Մի քանի անգամ էլ կրկնել էր, որ միանձնյա որոշումներ չի կայացնելու: Նկատենք, որ 24 ժամ էլ չանցած՝ Արայիկ Հարությունյանն արեց տրամագծորեն հակառակը. ադրբեջանական բեռնատարները Ակնայով փորձում են մտնել Ստեփանակերտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում