ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՀՌՉԱ­ԿԱ­ԳԻ­ՐԸ` ԱԶ­ԳԱ­ԴԱՎ­ՆԵ­ՐԻ ԹԻ­ՐԱ­ԽՈՒՄ

Վերլուծություն

Ստե­փա­նա­կեր­տի Վե­րածնն­դի հրա­պա­րա­կը սպաս­ման մեջ է, թե ինչ է ո­րոշ­վե­լու ԱԺ ար­տա­կարգ նիս­տում: Թեր­թի լույ­սըն­ծայ­ման պա­հին դա ար­դեն հայտ­նի կլի­նի, սա­կայն ինչ–որ մութ բա­ներ են կա­տար­վում Ար­ցա­խի շուրջ: Վկան` վեր­ջին ա­ռև­ան­գում­նե­րը, վկան` գե­նե­րալ Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նի ա­հա­զան­գը, որ քա­ղա­քա­ցի­ա­կան բա­խում­նե­րի տա­նող­ներ կան...

ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԴԱ­ՎԱ­ՃԱՆ­ՆԵ­ՐԸ ՇՏԱ­ՊՈՒՄ ԵՆ

Պատ­գա­մա­վոր Ան­նա Մկրտչյա­նը ձև­ա­կեր­պել է ի­րա­վի­ճա­կից բխող պարզ սկզբունք­նե­րը.

— Դա­վա­ճան նի­կո­լի հետ չեն պայ­մա­նա­վոր­վում:

— Դա­վա­ճան նի­կո­լին չեն բա­րև­ում:

— Դա­վա­ճան նի­կո­լին չեն ըն­դու­նում:

— Դա­վա­ճան նի­կո­լի ա­ռաջ չեն խո­նարհ­վում:

— Դա­վա­ճան նի­կո­լի ձեռ­քը չեն սեղ­մում:

Սա­կայն այդ հիմ­նա­րար սկզբունք­նե­րը բա­ցա­հայտ կամ թա­քուն խախ­տող­նե­րի պա­կաս չկա, և Ար­ցա­խում ու Ար­ցա­խի շուրջ կա­տար­վող դա­վա­դիր գոր­ծըն­թաց­նե­րը խո­հա­նո­ցին քա­ջա­ծա­նոթ պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն այս­պես է ար­ձա­գան­քել. «ԱԺ ամ­բի­ո­նից, տար­բեր միկ­րո­ֆոն­նե­րից գո­ռում է­ին, թե Ար­ցախն ա­պա­գա ու­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում:

«Արցա­խը Հա­յաս­տան է և վերջ» կար­գա­խոսն էլ շատ ա­րագ վե­րա­ծե­ցին` «Արցախն Ադր­բե­ջան է և վերջ»:

Ո­րոշ ան­բա­րո­յա­կան­ներ էլ այն­քան է­ին էն­տու­զի­ազ­մի մեջ ըն­կել` Ադր­բե­ջա­նից ա­ռաջ վա­զե­լով գո­ռում է­ին, թե գի­տեք, Ղա­րա­բա­ղը միշտ էլ ադր­բե­ջա­նա­կան է ե­ղել:

Հի­մա ճիշտ ժա­մա­նակն է, որ Ադր­բե­ջա­նի ե­րախն ու­ղարկ­վող ար­ցախ­ցի­նե­րի փո­խա­րեն ՀՀ իշ­խա­նու­թյան հա­տուկ նշա­նա­կու­թյան ադր­բե­ջա­նա­սեր­ներն ի­րենց ըն­տա­նիք­նե­րով մեկ­նեն Հա­յաս­տանն Ադր­բե­ջա­նին կա­պող մի­ջանցք, այն­տեղ հան­դի­պեն ի­րենց գա­ղա­փա­րա­կից ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ:

Ար­ցա­խի մեր հայ­րե­նա­կից­նե­րին հասց­ված այս դժոխ­քը սրա նա­խա­ձեռ­նող­նե­րի տներ է մտնե­լու:

Սե­րունդ­նե­րով ա­նիծ­վե­լու եք ու ինչ­քան էլ հայ­տա­րա­րեք, որ դա­վա­ճան պի­տա­կից չեք վի­րա­վոր­վում մեկ է` բո­լո­րը ձեզ, ձեր սե­րունդ­նե­րին որ­պես դա­վա­ճան, դա­վա­ճա­նի սե­րունդ են ճա­նա­չե­լու, ին­չից փախ­չել չի ստաց­վի»:

Իսկ Ե­րև­ա­նում կրկե­սից չտար­բեր­վող խաղ է, ո­րը կոչ­վում է «ավա­գա­նու ընտ­րու­թյուն­ներ»: Դեռ ընտ­րար­շա­վի մեկ­նար­կից ա­ռաջ Տիգ­րան Ա­վի­նյա­նը ցի­նի­կա­բար հրա­պա­րա­կել էր, թե ինչ­պես են նկա­րե­լու քվե­ար­կու­թյան ար­դյունք­նե­րը. ա­ռա­ջի­նը` ին­քը, երկ­րոր­դը` Հայկ Մա­րու­թյա­նը, եր­րոր­դը` Մա­նե Թան­դի­լյա­նը: Ընդ ո­րում, որ­պես չա­փա­նիշ և ա­ռա­վե­լու­թյուն մատ­նանշ­վել էր Ար­ցա­խի թե­մա­յով քիչ ար­տա­հայտ­վե­լը...

ՀՀԿ խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նովն ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տում է, որ Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րը ար­դյու­նա­վետ ճա­նա­պարհ չեն,որ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նին հաս­նեն: 

Դա­վա­ճան­ներն ակն­հայ­տո­րեն շտա­պում են: Ի­րենց տե­րե­րին պետք է կա՛մ Նի­կո­լը մնա, կա՛մ փո­խա­րին­վի նրան չզի­ջող կլո­ու­նով: ԱԺԲ իբր «շուր­ջօ­րյա» ակ­ցի­ա­նե­րը վկա` նույ­նիսկ Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կը գրավ­ված չպա­հե­ցին, նրանք «Նի­կոլ կքշեն» մի­այն ե­թե ա­մե­րի­կա­ցիք Նի­կո­լին հա­նեն և իշ­խա­նու­թյու­նը նվի­րեն ի­րենց:

Իսկ Սյու­նի­քի ուղ­ղու­թյամբ խայ­տա­ռակ բա­ներ են: ՀՀ ՊՆ–ն գլուխ է գո­վում` Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյունն այն մա­սին, թե իբր օ­գոս­տո­սի 26–ին՝ ժա­մը 13:30–ի սահ­ման­նե­րում, ՀՀ ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը սահ­մա­նա­գո­տու հա­րա­վա­րևմ­տյան ուղ­ղու­թյամբ փոր­ձել են դիր­քա­յին ա­ռաջ­խա­ղա­ցում և բա­րե­լա­վում ի­րա­կա­նաց­նել, բա­ցար­ձակ սուտ է: Դա ոչ թե գլուխ գո­վա­լու, այլ գե­տի­նը մտնե­լու բան է: Ախր ե­թե հան­դուգն նա­խա­ձեռ­նող չես, նույն «աշխար­հի ու­ժեղ­նե­րը» ին­չո՞ւ պետք է ինչ–որ բա­նով օգ­նեն:

ՏԵ­ՂԵ­ԿԱՏ­ՎԱ­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ` Ա­ՆՈ­ՂՈՔ ԵՎ ԹՐՔԱ­ԲԱ­ՐՈ

Իսկ կաս­կա­ծե­լի քա­րոզ­չա­մի­ջոց­նե­րը վակ­խա­նա­լի­ա են սան­ձա­զեր­ծել ընդ­դեմ ՀՀԿ–ի և եր­րորդ նա­խա­գա­հի, թե­և այդ թիմն ի­րեն զուսպ ու կո­ռեկտ է պա­հում: Նո­րից տես­նում ենք ինչ–որ կաս­կա­ծե­լի, ա­ռա­վե­լա­պես խառ­նա­ծին հա­մա­ցան­ցա­յին «հե­րոս­նե­րի» ո­րոնք ուղ­ղորդ­ված են «անհայտ», բայց ի­րա­կա­նում լավ  հայտ­նի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի կող­մից, և ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն­ներ և հե­րյու­րանք­ներ են տա­րա­ծում ՀՀ 3–րդ նա­խա­գա­հի վե­րա­բե­րյալ: ՀՀԿ–ն իր ԵԿ ղե­կա­վար Հեն­րիխ Դա­նի­ե­լյա­նի շուր­թե­րով զգու­շա­ցում հնչեց­րեց, որ այդ քա­րո­զիչ­նե­րը, մեղմ ա­սած, խո­ցե­լի են. «Այդ թափթ­փուկ­նե­րը բո­լո­րիս հայտ­նի են. դրանք այն մար­դիկ են, ո­րոնք 2018 թվա­կա­նին քայ­լեր են ձեռ­նար­կել, որ­պես­զի խա­բե­ու­թյամբ, ստի ու կեղ­ծի­քի մի­ջո­ցով օգ­նեն, որ­պես­զի Նի­կոլ Փա­շի­նյա­նը իշ­խա­նա­զավ­թում ի­րա­կա­նաց­նի, ով­քեր ջանք ու ե­ռանդ չեն խնա­յել Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի անկ­ման ծրա­գի­րը վերջ­նա­կան կե­տի հասց­նե­լու հա­մար, այն է Նի­կո­լի իշ­խա­նա­զավ­թու­մը:

Այ­սօր նրանք բա­ցա­հայտ­ված են, այ­սօր նրանք հաս­կա­նում են, որ ի­րենց ծրագ­րե­րը ձա­խող­ված են, այ­սօր նրանք հաս­կա­նում են, որ Սերժ Սարգ­սյա­նի և իր թի­մի քա­ղա­քա­կան դե­րա­կա­տա­րու­թյու­նը և քա­ղա­քա­կան դաշ­տում զբա­ղեց­րած դիր­քը թույլ չի տա­լիս, որ­պե­սի նրանք կա­րո­ղա­նան օգ­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին վերջ­նա­կա­նա­պես ի­րա­կա­նաց­նե­լու իր հանձն­ման և մնա­ցած դա­վա­ճա­նա­կան ծրագ­րե­րը:

Այ­սօր ա­կա­նա­տես ենք լի­նում, որ ինչ–որ թափթ­փուկ­ներ ինչ–որ բա­ներ են խո­սում և ինչ–որ քայ­լեր են փոր­ձում ձեռ­նար­կել ա­սե­լով, թե ով է Նի­կոլ Փա­շի­նյա­նին տվել իշ­խա­նու­թյուն:

Նի­կոլ Փա­շի­նյա­նին իշ­խա­նու­թյուն տվել եք դուք ձեր տե­րե­րի հետ մի­ա­սին: Բո­լոր այն կենտ­րոն­նե­րը, ո­րոնք այս քայ­լե­րը ձեռ­նար­կում են, ու­զում եմ զգու­շաց­նել, որ հա­ջոր­դիվ ա­նուն­նե­րով եմ անդ­րա­դառ­նա­լու, կեն­սագ­րու­թյուն­նե­րով ու ա­րած քայ­լե­րով բա­ցա­հայ­տե­լու եմ բո­լոր նրանց, ով­քեր կփոր­ձեն ևս մեկ ան­գամ խա­բե­ու­թյան մատ­նել ժո­ղովր­դին և ստի ու կեղ­ծի­քի մի­ջո­ցով ա­պա­տե­ղե­կաց­նել նրանց»:

Իսկ օ­գոս­տո­սի 23–ին թրքահ­պա­տակ Նի­կոլն իր «ուղեր­ձում» հար­ձակ­վել էր Ե­րրորդ հան­րա­պե­տու­թյան «ծննդյան վկա­յա­կա­նի»` Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րի վրա, այն ո­րա­կե­լով որ­պես հա­րև­ան­նե­րի հետ հա­րա­տև կոնֆ­լիկտ­ներ ստեղ­ծող և... «սո­վե­տա­կան»: 1990–ին մեծ կռիվ­նե­րի գնով ընդ­դեմ Նի­կո­լի «հո­գե­հայր» ԼՏՊ–ի թի­մի, այն ըն­դուն­վեց այն­պի­սին, ինչ­պի­սին կա` Ար­ցա­խի վե­րա­մի­ա­վո­րու­մով ու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման ու­ղեգ­ծով: Ամ­րագր­վեց Սահ­մա­նադ­րու­թյան նա­խա­բա­նում, նա­խա­բանն էլ հա­մար­վեց Սահ­մա­նադ­րու­թյան ան­փո­փո­խե­լի մաս, ին­չը վե­րա­հաս­տատ­վեց նա­և 2020–ին ՍԴ ո­րոշ­մամբ: Եվ հի­մա այս հրեշ­նե­րը ձգտում են չե­ղար­կել Ե­րրորդ հան­րա­պե­տու­թյան «ծննդյան վկա­յա­կա­նը» և մեզ դարձ­նել «եթիմ»` ճիշտ ու ճիշտ ՔՊ–ական­նե­րի պես, ո­րոն­ցից շատ–շա­տե­րի ի­րա­կան հայ­րերն ան­հայտ են:

Քաղ­բան­տար­կյալ Ար­մեն Ա­շո­տյա­նը բան­տախ­ցում գրված իր հոդ­վա­ծում մատ­նան­շում է, որ Հռչա­կա­գի­րը. «Կան­խա­տե­սե­լի­ո­րեն դար­ձավ հայ ժո­ղովր­դի ինք­նու­թյան ա­պա­մոն­տաժ­ման օ­պե­րա­ցի­ա­յի հեր­թա­կան թի­րա­խը: Գոր­ծի դրվեց ողջ զի­նա­նո­ցը` նուրբ սո­փես­տու­թյու­նից մին­չև փնթի ու խա­ռը հար­ված­ներ: Իսկ ո­րոշ գնա­հա­տա­կան­ներ պար­զա­պես զա­վեշ­տա­լի են: Օ­րի­նակ, Հռչա­կագ­րի տեքս­տում տես­նել «ԽՍՀ ուր­վա­կան»: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, որ ԱՄՆ նա­խա­գահ Բայ­դե­նը, որ­քան էլ վեր­ջերս հա­ճախ հայտն­վում է կո­մի­կա­կան ի­րա­վի­ճակ­նե­րում, հան­կարծ հայ­տա­րա­րի, որ ԱՄՆ Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րում տես­նում է Բրի­տա­նա­կան կայս­րու­թյան ուր­վա­կա­նը: Կամ Իս­րա­յե­լի վար­չա­պե­տը հրա­պա­րա­կավ հար­ցա­կա­նի տակ դնի Իս­րա­յել պե­տու­թյան հիմ­քում ըն­կած «Աստված Աբ­րա­հա­մին խոս­տա­ցավ այս եր­կի­րը» նա­րա­տի­վը: Պա­կաս վտան­գա­վոր չէ դի­տար­կել Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րի տեքս­տը՝ կախ­ված ժո­ղովր­դի և Հայ­րե­նի­քի հաշ­վին ի­րա­կա­նաց­ված անձ­նա­կան ար­կա­ծախնդ­րու­թյու­նից: Ան­շուշտ, անձ­նա­կան սխալ­նե­րը, ձա­խո­ղում­նե­րը, դի­տա­վո­րու­թյուն­նե­րը, ո­րոնք բե­րել են 2020 թվա­կա­նի պար­տու­թյա­նը, ազ­գի և պե­տու­թյան վրա բար­դե­լը նոր հնարք չէ. իշ­խող ոհ­մա­կը հա­ճախ է հենց այս կերպ մեկ­նա­բա­նում նո­յեմ­բե­րի 9–ի կա­պի­տու­լյա­ցի­ան: Սա­կայն ոչ մե­կի մտքով չի անց­նում, չէ՞, ա­նուն կպցնել, օ­րի­նակ, Կա­մա­սուտ­րա­յին` ան­հա­ջող անձ­նա­կան փոր­ձար­կում­նե­րից հե­տո (նե­րե­ցեք նման օ­րի­նա­կի հա­մար)»:

Իսկ Նի­կո­լի և նրա տե­րե­րի շտա­պո­ղա­կա­նու­թյու­նը հու­շում է, որ շատ քիչ ժա­մա­նակ ու­նեն հա­յե­րի հաշ­վին ի­րենց «աշխար­հա­քա­ղա­քա­կան պոռ­նոն» ա­վար­տին հասց­նե­լու հա­մար: Այդ «հնա­րա­վո­րու­թյան պա­տու­հա­նը» կփակ­վի, և շատ շու­տով:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=263332&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը