«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բաժնեմասեր «Գուգլ»-ում, «Ամազոն»-ում, անշարժ գույքեր Չեխիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում․ Կարգին ունեցվածքի տեր Հայկոները.«Հայկական ժամանակ»

Մամուլի տեսություն

Երեւանի նախկին քաղաքապետ, կատակերգակ, դերասան Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, Երեւանի առաջիկա ընտրություններին առաջադրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունով եւ գլխավորում է նախընտրական ցուցակը։ Այս՝ հանրությանն անհայտ կուսակցությունը դեռ անցյալ աշնանն էր ազդարարել Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին, սակայն ոչ թե Հայկ Մարությանի, այլ մեկ այլ Հայկի՝ կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանի դեմքով։

 

Սակայն ՏԻՄ ընտրությունների նախօրեին կուսակցության ծրագրերը կտրուկ փոխվեցին, եւ «Ազգային առաջընթաց»-ի քաղաքապետացուն դարձավ «Կարգին Հայկոն»։ Վերջինս, ինչպես «Հայկական ժամանակ»-ը պարզեց ԿԸՀ կայքում զետեղված հայտարարագրից, նաեւ կարգին ունեցվածքի տեր է։ Եվ ոչ միայն նա, նրա անվանակից Գրիգորյանը՝ նույնպես։

Բայց նախ սկսենք Մարությանի ունեցվածքից՝ ընթերցողին ծանուցելով վերջինիս հայտարարագրի հարուստ բովանդակությանը։ Պարզվում է՝ Կիեւյան 30 հասցում հաշվառված Երեւանի նախկին քաղաքապետը Երեւանում չի բնակվում, այլ Կոտայքի մարզի Առինջ համայնքում, բնակարանն էլ վարձակալել է, եւ․․․, ո՜վ զարմանք, չի աշխատում, գործազուրկ է։ Նա համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 5 բնակարան է հայտարարագրել Չեխիայի Հանրապետությունում, բոլորն էլ Պրահայի տարբեր թաղամասերում են։ Մարությանը նաեւ 2 բնակարան է ձեռք բերել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Չեխիայում ունեցած՝ Մարությանների անշարժ գույքը, սակայն, միայն բնակարաններով չի սահամանափակվում․ էքսքաղաքապետը համատեղ սեփականությամբ 2 բնակելի տուն ունի. մեկը՝ մոտ 253, մյուսը՝ 116 քմ մակերեսով, ինչպես նաեւ՝ բազմաբնակարան շենքի 5 ոչ բնակելի տարածք, 5 ավտոկայանատեղի եւ 4 հողամաս։

Հայ դերասանը, փաստորեն, իր հայրենիքում, որի մայրաքաղաքի կառավարումը կրկին ստանձնելու ամբիցիաներ ունի, իրեն պատկանող եւ ոչ մի անշարժ գույք չունի, չեխական հողն ու դրա վրա կառուցված տներն ավելի սրտամոտ են Մարությանին։ Նշենք, որ վերջինս Չեխիայում անշարժ գույք է ձեռք բերել՝ սկսած 2006 թվականից։ Դատելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագրերից, մասնավորապես քաղաքապետ դառնալուց հետո՝ սկսած 2018-ից մինչեւ 2021 թվականը, Մարությանը 8 անշարժ գույք է գնել Չեխիայում, որոնցից 1-ը՝ 2020-ին՝ պատերազմի տարում, 4-ը՝ 2021-ին։ Ի դեպ, նախկին քաղաքապետի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի հայտարարագրում նա համատեղ սեփականությամբ իրեն պատկանող երկու անշարժ գույք էր հայտարարագրել Երեւանի Կենտրոնում՝ 1 բնակարան եւ 1 ավտոկայանատեղի (Հյուսիսային պողոտայում), որոնք գնել էին 2014-ին։

Նկատենք, որ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, և նրանց չորս երեխաները Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ են։

Մարությանի եկամուտները նույնպես տպավորիչ են․ դրանք գոյացել են Չեխիայում ունեցած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելու դիմաց, երկու գույքի օտարումից, որոնցից մեկը կազմել է 317 մլն 140 հազար դրամ, մյուսը՝ 4 մլն 862 հազար 500 դրամ (ամենայն հավանականությամբ՝ Երեւանում ունեցած անշարժ գույքի օտարման մասին է խոսքը), ռոյալթիից (Նիկիտա Մոբայլ ՍՊԸ), ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերից՝ մի դեպքում 19 մլն դրամ (Պաբլիսիս Հեպտա ՍՊԸ), մյուս դեպքում՝ 1600 եվրո (Թսիրանի Ասոցիացիա)։

Մարությանը հայտարարագրել է նաեւ «ԱԱԱ Փրոջեքթս» ընկերությունից (որտեղ 100 տոկոս բաժնեմաս ունի) ստացած շահաբաժինը՝ մոտ 57 մլն 844 դրամ, ինչպես նաեւ նույն ընկերությունից ստացած ավելի քան 49 մլն դրամ փոխառությունը։ Նա նաեւ ապահովագրական հատուցում է ստացել «Ինգո Արմենիա»-ից՝ 100 հազար դրամ։ Նախկին քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 2 մլն 265 հազար 750 չեխական կրոն, 14 մլն 950 հազար դրամ, մոտ 270 հազար ԱՄՆ դոլար եւ 25  հազար 200 եվրո։

Նախկին քաղաքապետը, ի դեպ, տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։

Մյուս Հայկը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հայկ Գրիգորյանը, հաշվառված է եւ բնակվում է Երեւանի Լենինգրադյան փողոցում։ «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ տնօրեն, փաստաբան Գրիգորյանը նույնպես անշարժ գույք ունի արտերկրում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող երկու տուն ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա փողոցում (165 քմ), մյուսը՝ 185 քմ՝ Լոս Անջելեսի Ալմերի փողոցում։ Գրիգորյանը անշարժ գույք ունի նաեւ Երեւանում՝ 31 քմ մակերեսով բնակարան Երեւանի Կոմիտաս փողոցում, մեկ հասարակական տարածք՝ Սարյան փողոցում՝ 38 քմ մակերեսով, Արմավիրի մարզի Զվարթնոց համայնքում գտնվող՝ 7 հա հողատարածք։ Գրիգորյանն ունի նաեւ 2017 թ․ Նիսան Փաթֆայնդեր SL ավտոմեքենա։

Փաստաբանը որպես եկամուտ հայտարարագրել է «Հոսթել Ինթերնեյշնլ կորպորացիա»-ից ստացած դիվիդենտը՝ 144 հազար ԱՄՆ դոլար, իրեն պատկանող փաստաբանական գրասենյակից ստացած 121 հազար ԱՄՆ դոլար դիվիդենտը եւ «Ֆինեքս Էնթերփրայզիս Ինք»-ին վաճառված գույքից ստացած 963 հազար ԱՄՆ դոլարը։

Ավագանու անդամի դրամական միջոցները կազմել են 27 մլն 500 հազար դրամ, 755 հազար ԱՄՆ դոլար եւ 250 հազար եվրո։ Հարկ է նշել, որ փաստաբանը ԱՄՆ-ում երկար տարիներ իրականացրել է շինարարական նախագծման եւ կառուցապատման աշխատանքներ, աշխատել՝ տեղի բանկային համակարգում։

Քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իր իրավունքը Մարությանին զիջած Գրիգորյանը նաեւ բաժնեմասեր ունի աշխարհահռչակ ընկերություններում, մասնավորապես՝ «Գուգլ»-ում՝ 0․0000001%, նույնքան էլ՝ «Ամազոն»-ում։ Մեկ այլ՝ «Հոսթել Ինթերնեյշնլ կորպրոացիա»-ում Գրիգորյանն ունի 50 տոկոս, «Ագրիլենդ Սիներջի» եւ «Գրիգորյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում էլ՝ 100-ական տոկոս բաժնեմասեր։

«Իմ քայլը» խմբակցությունը 44-օրյա պատերազմի ավարտից հետո լքած մեկ այլ ավագանու անդամ՝ Իզաբելլա Աբգարյանը, նույնպես առաջադրվել է «Ազգային առաջընթաց»-ի ցուցակով, երրորդ հորիզոնականում է։ Նա հաշվառված է եւ բնակվում է Երեւանի Կոմիտաս փողոցում, անհատ ձեռներեց է, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ֆրանսերենի դասախոս։

Աբգարյանը համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 1 բնակարան է հայտարարագրել Կոմիտասում՝ 77, 5 քմ մակերեսով։ Տիկնոջ եկամուտները գոյացել են աշխատավարձից, փոխառության տոկոսներից եւ ձեռնարկատիրական գործունեությունից։ Մասնավորապես նա «Ամերիա Բանկ»-ից 752 դոլար եկամուտ է ստացել, «Իզաբելլա Վաչեի Աբգարյան» ԱՁ-ից՝ 22 մլն 760 հազար դրամ, Երեւանի քաղաքապետարանից՝ 900  հազար դրամ աշխատավարձ, ՀՊՏՀ-ից՝ 1 մլն  320 հազար դրամ աշխատավարձ։ Երեւանի ավագանու անդամի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար, 5 հազար Եվրո։

Աղբյուր

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում