ՔՊ-ի նվիրատուների ցուցակը մինչ օրս հայտնի չէ. Սողոմոնյան

Ներքաղաքական

Նախընտրական ամենամեծ ֆոնդը ՔՊ-ինն է, եւ հատկանշական է, որ նվիրատուների ցուցակը մինչ օրս հայտնի չէ, մինչդեռ նվիրատվությունները օրենսդրությամբ կարգավորվում են: Այս մասին ահազանգում է «ՀայաՔվե» դիտորդական առաքելության շտաբի պետ ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ:

«Կոռուպցիոն եւ վարչական համակարգերի ներդրմամբ` իշխանական թեկնածուն մեծ նյութական առավելություն ունի իր մյուս մրցակիցների նկատմամբ: Խախտումների երրորդ խումբն էլ վերաբերում է կաշառատվությանը: Հիշեցնեմ այն փաստը, որ իշխանական թեկնածուի համար ժամը հազար դրամով մարդիկ էին հավաքագրվում քարոզարշավին քարոզչական շապիկներով եւ պաստառներով քայլելու համար: Սակայն այս դեպքով որեւէ քրեական վարույթ չիրականացվեց»,– ընդգծեց Սողոմոնյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ դեռեւս հուլիսի 31-ին, տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք–երեկոն: Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը հայտարարել էր, որ թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506.532.950 ՀՀ դրամ: Ովքե՞ր են նվիրատվություն կատարել առավել քան 1 մլն դրամի չափով` անուն առ անուն, եւ յուրաքանչյուրը որքա՞ն գումար է նվիրաբերել, երեկոյի մասնակիցները արդյո՞ք մուտքավճար տվել են, որքա՞ն է եղել մասնակցության մուտքավճարը, «Իրավունքը» հարցմամբ դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությանը: Հարցումից միայն 15 օր անց ստացել էինք պատասխան, թե կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երեւանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով։ Իսկ հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում, առ այսօր պատասխան չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում