«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կրկեսային մեծ շոու-ծրագրով առաջին անգամ Հայաստանում կլինեն Վարդանյան եղբայրները

Մշակութային

Վարդանյան եղբայրների կրկեսային մեծ շոու-ծրագիրը՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 2-ին եւ 3-ին Երեւանում հանդես կգան ուժային ակրոբատներ Գեւորգ եւ Անդրանիկ Վարդանյանները, որոնք առավել հայտնի դարձան 2017 թվականին Ռուսաստանում կայացած «Минута славы» նախագծում հաղթելուց հետո։

Աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայանալուց զատ՝ եղբայրները որոշել են հատուկ նախագիծ պատրաստել հայաստանյան ցուցադրությունների համար։ Ծրագրում լինելու են խմբակային ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար եւ, իհարկե, Վարդանյան եղբայրները:

«Հավաքեցինք թիմ, որի հետ կկարողանայինք պատրաստել բոլոր այն համարները, որոնք բնորոշ են ավանդական կրկեսին։ Լինելու են շատ բարդ ու վտանգավոր համարներ, էքստրիմ շոու, որի մասին պատմելը, նկարագրելը փոքր-ինչ դժվար է, ավելի լավ է մեկ անգամ տեսնել։ Ծրագրել ենք այնպիսի ցուցադրություն, որը հետաքրքիր ու գրավիչ կլինի ոչ միայն փոքրերի համար, այլեւ մեծերի»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։

Կրկեսային ցուցադրությունները լինելու են Հրազդան մարզադաշտին կից նախատեսված տարածքում։ Վարդանյանը նշում է, որ իրենց շոուների համար հենց այդպիսի մեծ տարածք է անհրաժեշտ, եւ իրենց փնտրածների մեջ սա ամենահարմարն է եղել շրջիկ կրկեսի ձեւաչափն ապահովելու համար։ Այժմ այնտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի լավագույնս ներկայանան պրեմիերային։

Եղբայրներն անկեղծանում են՝ իրենք խախտել են ֆիզիկայի բոլոր կանոնները՝ այս ժանրում հանդես գալու համար, քանի որ իրենց կազմվածքը, հասակն ու քաշը լիարժեք չեն համապատասխանում ուժային ակրոբատիկայի սահմանված չափանիշներին։ Սակայն մասնագիտության հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը ստիպել են առաջ շարժվել ու անել գրեթե անհնարինը։ Նկատում են՝ ժամանակակից աշխարհում շատ քչերն են հետաքրքրված այս ժանրով, իսկ իրենք միտք ունեն ստեղծել նոր նախագծեր ու զարգացնել իրենց սիրելի ուղղությունը։

Առաջիկա ցուցադրությունների տոմսերը հասանելի են tomsarkgh.am կայքում՝ tomsarkgh.am , իսկ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 665519, 093 665514 հեռախոսահամարներով։

vardanyanbros.com

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան