Պատերազմում պարտությունը դավաճանություն չէ. դավաճանությունը պարտությունից հետո հաղթանակին չհավատալն է. ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մշակութային

Դավաճանությունը պարտությունից հետո հաղթանակին չհավատալն է. Հովիկ Աֆյան

«Իրավունքը» զրուցել է սցենարիստ, գրող, արձակագիր ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԻ հետ:

— Այն իրականությունը, որ հիմա կա մեր երկրում, Ձեր հոգում ի՞նչ է առաջացնում:

— Դատարկություն: Րաֆֆին է, չէ՞ երկար նկարագրում Արարատյան դաշտավայրի լուսաբացը ու վերջում հարցնում՝ իսկ ո՞ւր է մարդը: Ա՛յ, այդ մարդու փնտրտուքի մեջ ենք բոլորս, իրավիճակի ամբողջ աբսուրդն այն է, որ այդ մարդուն փնտրում ենք մարդկանցով, անտառում մոլորվածի պես բարձր գոռալով, տեղի-անտեղի աղմկելով, աջ ու ձախ հայհոյելով, ընդ որում՝ հայհոյանքը ներկայացնելով որպես հայրենասիրության բարձրագույն դրսեւորում: Անկեղծ եմ ասում՝ ինձ պատերազմում պարտությունն այդքան չի ցավեցրել ու չի ցավեցնում, որքան ցավեցնում է հանձնվելը, գլուխը կախելը, մյուս այտը դեմ տալը, «Հաղթելու ենք» կարգախոսը հեգնելը, հաղթանակն անհնարին բան համարելը, խելոք տեղը վեր ընկնելը, աշխարհով մեկ խղճահարություն մուրալը: Ո՞ր մեկս ենք մոտենում փողոցում ընկած մուրացկանին ու ոչ թե փող տալիս, այլ բարձրացնում, տանում տուն, խնամում, կազդուրում, գործի դասավորում, կյանք վերադարձնում...Բա ինչո՞ւ ենք պահանջում, որ աշխարհն այսօր-վաղը դա անի մեզ հետ: Գիտե՞ք՝ պատերազմում պարտությունը դավաճանություն չէ. դավաճանությունը պարտությունից հետո հաղթանակին չհավատալն է, ու այդ անհավատությունը տարածելն է:  

— Մշակույթի գործիչներից ոմանք այսօր ներգրավված են առաջիկա Երեւանի ավագանու ընտրությունների մեջ: Ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում ընտրապայքարի մեջ:

— Որովհետեւ ես գիտեմ, թե ինչ է անում քաղաքականությունը մարդու հետ: Որովհետեւ ես սիրում եմ հետեւյալ արտահայտությունը՝ «պաշտոնից ազատվել է», այսինքն՝ պաշտոնն այնպիսի բան է, որից ազատվում են, ազատվում է մա՛րդը: Որովհետեւ ես միշտ ապշել եմ այն՝ հատկապես երիտասարդ աղջիկների ու տղաների առատությունից, որոնք նետվում են ճահճոտ քաղաքականությունը, ոչ թե կապուտակ ծովը կամ սիրածի գիրկը: Եվ որովհետեւ ես գիտեմ, որ ընտրապայքարներում հաղթողները ոչինչ չեն փոխում, նկատի ունեմ՝ դեպի լավը, փոխում են ուրիշ մարդիկ, ուրիշ վայրում, որին երբեմն շատ սիրելուց, երբեմն պարզապես հեգնելով՝ մշակույթ են անվանում:

— Առհասարակ, կյանքում ո՞րն է Ձեր պայքարի ձեւը՝ բացի գրելուց:

— Ապրելը: Ամեն օր զարթնելն ու ժպտալը՝ զարթնելիս էլ, քնելիս էլ: Առաջին դեպքում՝ հույսով, երկրորդ դեպքում՝ ինադու:

— Արցախն այսօր շատ դժվար օրեր է ապրում, ի՞նչ կասեք այս մասին:

— Ես լռում եմ Արցախի մասին, որովհետեւ վստահ եմ, որ Արցախին որեւէ խոսք պետք չէ: Ու նրան ֆեյսբուքյան ստատուս դարձնել էլ պետք չէ: Բայց ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք աննահանջ գրում ու խոսում են Արցախի մասին: Դա իրենց է պետք, իրենց է թեթեւացնում, հավանաբար: Իսկ Արցախը մեր աննախադեպ հաղթանակի խորհրդանիշից դարձավ սովորական անզորության խորհրդանիշը: Չդարձավ, դարձրին: Բայց հարցի Ձեր ձեւակերպման մեջ, կարծում եմ՝ բանալի կա: Ասում եք՝ ապրում է: Արցա՛խը: Ես չգիտեմ, թե ինչ է պետք անել, որ Արցախը ժպտալով ապրի, հենց իմանամ՝ կխոսեմ, հենց իմանամ՝ կանեմ: Բայց մի բան հաստատ գիտեմ՝ Արցախն Ադրբեջան չէ: Բացականչական նշան ու վերջակետ:

— Կա՞ մի թեմա, որին երբեք չեք անդրադառնա Ձեր ստեղծագործություններում:

— Եթե ինչ-որ բան կա աշխարհում, արդեն հետաքրքիր է: Ու քանի որ կա, ուրեմն՝ պետք է լինի: Իսկ գրականությունը կյանքից ու աշխարհից կտրված բան չէ, ճիշտ հակառակը: Եթե գրածդ գոյություն չունեցող հրաշք բանի մասին է, ուրեմն՝ իսկական չէ, անկեղծ չէ, տեսած չէ: Եթե գրածդ գոյություն ունեցող տգեղ բանի մասին է, ուրեմն՝ իսկական է, անկեղծ է, տեսած է, ուրեմն՝ գեղեցիկ է եւ գրականություն է: Իհարկե, կան թեմաներ, որոնց ես չեմ անդրադարձել ու չեմ անդրադառնում, բայց դա միայն այն պատճառով, որ դրանք ինձ երեկ ու այսօր չեն հետաքրքրել, կամ ավելի քիչ են հետաքրքրել, վաղը՝ չգիտեմ:

— Ամառ, արեւ, ծով… Ինչի՞ց եք ներշնչվում…

— Ամառն ու արեւը երբեք չեն ներշնչել ինձ: Ծովն ուրիշ բան է: Ծովը ձմեռ ու մառախուղ էլ է, հենց դրա համար է կոչվում ծով: Ինքն ամեն ինչ է, աշխարհում ինչ կա, այդ ամենն իր ներսում է ու չի բողոքում՝ անհույս հուշելով, որ աշխարհում լավն ավելի շատ է, քան վատը: Ծովը նաեւ աշխարհի սկզբի պատմությունն է: Ասել է, չէ՝ թող ջրերը բաժանվեն իրարից, ու ցամաք երեւա: Աշխարհի առաջին մարդիկ են ապրել ծովի ափին, պատկերացնո՞ւմ եք... Ու քանի դեռ այն կա՝ նկատի ունեմ ծովն ու մարդը, ես ներշնչանք ունենալու եմ:

— Առաջիկայում ի՞նչ նոր ստեղծագործական ծրագրեր ունեք:

— Գիրք եմ գրում: Ի դեպ, ծովի մասին է եւ մարդու, անշուշտ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում