Երևան-Կապան չվերթը հետաձգվել է
ԹեմաԱյսօր նախատեսված Երևան-Կապան չվերթը հետաձգվել է։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից.
«Ջերմուկում մառախլապատ եղանակ էր, այդ իսկ պատճառով չվերթը չի իրականացվել»,- ասաց ավիատոմսերի վաճառքի գործակալ Արմինե Մարտիրոսյանը:
Ավիաընկերությունից հայտնեցին, որ փոփոխում են տոմսերը կամ գումարը վերադարձնում մարդկանց:
Հիշեցնենք որ Երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը հայտնել էր, որ շաբաթական կիրականացվի երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դրամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Սյունիք օդանավակայանից և «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։
https://iravunk.com/sim/?p=263159&l=am/

