Զախարյանն ունի մեծ ներուժ եւ գերազանց բնավորություն. «Ռեալ Սոսիեդադի» մարզիչ
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» իսպանացի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է թիմի նորեկ Արսեն Զախարյանի մասին.
«Արսեն Զախարյանն ինձ զարմացրեց, բայց ոչ թե իր խաղամակարդակով, այլ նոր թիմում արագ հարմարվելու ընդունակությամբ։ Լավ ֆուտբոլիստները շատ արագ են հարմարվում նոր պայմաններին։ Թեեւ նա լավ չգիտի անգլերեն, բայց ամեն ինչ շատ արագ ընկալում է։
Արսեն Զախարյանն ունի մեծ ներուժ եւ գերազանց բնավորություն, թեեւ նա ընդամենը 20 տարեկան է։ Եթե ոչ մի վատ բան տեղի չունենա, նա կդառնա հրաշալի ֆուտբոլիստ։
Շնորհակալ եմ Վալերի Կարպինին, որ չկանչեց Զախարյանին հավաքական, որպեսզի նա ավելի լավ հարմարվի ակումբում»,- Իմանոլ Ալգուասիլի խոսքը մեջբերում է El Desmarque-ը։
https://iravunk.com/sim/?p=263158&l=am/