«Հրապարակ». Քաղաքապետի պաշտոնին հավակնող մարդու ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն չունեն

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երբեք չի թաքցրել իր սերտ կապը Չեխիայի Հանրապետության հետ եւ այն, որ մեծ կապիտալ ունի այնտեղ: Իհարկե, նորություն չէ այն, որ մեր հայրենակիցներից շատերը, ցավոք, իրենց ավելի ապահով են զգում Հայաստանից դուրս, քան Հայաստանում: Սակայն այս պարագայում խնդիրն այլ է՝ մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնող մարդու ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն չունեն:

Ուսումնասիրելով Մարությանի եկամուտների հայտարարագրերը՝ պարզեցինք, որ Հայկի կինը եւ 4 երեխաները Չեխիայի քաղաքացիներ են եղել 2018, 2019, 2020 թթ., իսկ Մարությանի հրաժարականի պահին ներկայացված հայտարարագրում՝ 2021թ., կինն արդեն ներկայացված է ՀՀ քաղաքացի, երեխաների մասով տվյալները փակ են, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մնացել են Չեխիայի քաղաքացիներ: Բայց երբեւէ Երեւանի քաղաքապետի պաշտոնին չի հավակնել մեկը, ով այդքան անթաքույց կապեր ունի արտերկրում, եւ որի ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն: Նա իր ներկայացումներում ներկայանում է որպես Երեւանի նվիրյալ, մարդ, ով ինքնազոհողության է գնում հանուն մայրաքաղաքի, բայց, փաստորեն, չի հավատում Հայաստանի եւ Երեւանի ապագային:

Հարցը ոչ այնքան իրավական է, որքան բարոյական` Հայաստանի ամենաբարձր պաշտոններից մեկին հավակնող անձը պետք է ամեն թելով կապված լինի իր երկրին։ Նրա զավակներն ամեն պահի կարող են մեկնել Երեւանից, նրա որդիները չեն ծառայելու հայկական բանակում, եւ Երեւանը միայն մասամբ է նրանց հայրենիքը»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի