Արձակագիր Կարինե Ռաֆայելյանը հեղինակային գրքերը հանձնեց ընթերցողի դատին
Մշակութային
Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Կարինե Ռաֆայելյանի «Մենիկ» (պատմվածքներ) և «Փոխատեղումներ» (գրախոսություններ, թարգմանություններ, հարցազրույցներ) ժողովածուների շնորհանդեսը։ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում նշեց, որ արձակագիր Կարինե Ռաֆայելյանը բազմապլան հայացքով է ներկայացրել և վերլուծել կյանքի մի շարք երևույթներ։ Գրողների միության նախագահը բարձր գնահատեց վաստակաշատ արձակագրի գրական ավանդը։ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանն էլ նշեց, որ հեղինակի «Մենիկ» ժողովածուն հոգեբանական ու աշխարհագրական նոր գոտում է գտնվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/08/24/1363639/
© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից