Արմինկայի 50-ամյակն ու ընկերների շնորհավորանքները
Մշակութային
2000-ականների ամենաթրենդային, յուրօրինակ ու մինչ այժմ նոր երգերով հանդես եկող Արմինկան նշել է ծննդյան 50-ամյակը։ Մշտապես երիտասարդ ու ոճային երգչուհին երբեք էլ չի թաքցրել տարիքը, ընդհակառակը` իր վառ կերպարով ոգեշնչել է այլ կանանց։
Այս անգամ էլ Արմինկան ինստագրամյան իր էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել ծննդյան օրվա առիթով, իսկ սթորի բաժնում կիսվել է ընկերների ու հարազատների շնորհավորանքներով։
Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Էրիկ Կարապետյանը, Էմմին, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, դիզայներ Արեւիկ Սիմոնյանը եւ այլ հայտնիներ նույնպես շտապել են շնորհավորել երգչուհուն` նկատելով, որ տարիներն Արմինկայի դեպքում միայն փայլ ու հասունություն են բերում` կրկնապատկելով գեղեցկությունը։
https://bravo.am/news/77590
https://iravunk.com/sim/?p=263115&l=am/