«Ռեալ Սոսյեդադի» նորեկ Արսեն Զախարյանն ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 20-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն չեն ընդգրկվել Ռուսաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմում` սեպտեմբերին նախատեսված հավաքին մասնակցելու համար։
Վալերի Կարպինի գլխավորած թիմը սեպտեմբերի 4-12-ին հավաք կանցկացնի Նովոգորսկում։ Այդ ընթացքում նախատեսված է նաև ընկերական հանդիպում, հավանաբար, մրցակիցը կլինի Կատարի հավաքականը։
Արսեն Զախարյանը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում, իսկ Ալեքսանդր Կովալենկոն մասնակցել է մեկ ընկերական խաղի։