Սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով, որ 37-ի «հայ եժովա-բոլշեւիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու, կամ անուններն անեծք են լինելու. Էդուարդ Շարմազանով

Զարկերակ
Եթե 1918-1920թթ. Հայոց Առաջին Հանրապետությունը ծնվեց Մայիսյան՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ  Ղարաքիլիսայի հերոսամարտերից, ապա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց Արցախյան  (Ղարաբաղյան) շարժումից։
Եթե 20-րդ դարի 20-30-ական թվականներին «հայ» բոլշեւիկները սպանեցին ու կալանավորեցին Մայիսյան հերոսամարտերի առաջնորդներին՝ վերջ տալով Առաջին Հանրապետության ազգային ժառանգությանը, ապա 2018-2023թթ. նեոբոլշեւիկ նիկոլիստները հրաժարվեցին Արցախյան շարժման նվաճումներից, քանդեցին պետական ինստիտուտներն ու բանակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։
Ու այս ամենը սրանք ներկայացնում են «խաղաղության» եւ «հանուն անկախության պահպանման» սոուսի ներքո։
Իսկ իրականում անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը։ 
1937-ի ավանդույթների համաձաձն՝ սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով, որ 37-ի «եժովների» ու «հայ եժովա-բոլշեւիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու, կամ անուններն անեծք են լինելու։
Ի հեճուկս Էրդողանի, Ալիեւի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների՝ Հայաստանն ապրելու է, իսկ Արցախն էլ չի ընկնելու։
Ով ի՞նչ կանի, իրեն է անելու։
Մարդ կա արժանապատիվ ննջում է, «մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու։

https://iravunk.com/sim/?p=263100&l=am/
Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին