Արեւմուտքը կօգտագործի՛ այս ողբերգությունը սեփական օգտի համար. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
Տեղի է ունեցել ողբերգություն... Զոհվել են մարդիկ... 10 ընտանիքում լույսը ՄԱՐԵԼ է... Ցավակցում եմ բոլորի յուրայիններին եւ մտերիմներին... Ինչ վերաբերում է հենց ողբերգությանը... Այն տեղի է ունեցել Ուկրաինայի անկախության օրվա նախօրեին... ՏԵԽՆԻԿԱԿԱՆ պատճառներով է տեղի ունեցել այդ ողբերգությունը, թե՞ դա ՀԱՏՈՒԿ դիվերսիա է եղել, չգիտենք... Սակայն, անկասկած, ա՛յն 51 երկրները, որոնք այսօր իրենց ԶԵՆՔԵՐՈՎ պատերազմում են Ռուսաստանի դեմ, ԱՆՊԱՅՄԱՆ կօգտագործեն այս ողբերգությունը, որպեսզի ՊԱՅԹԱՑՆԵՆ Ռուսաստանը ներսից եւ ՊԱՌԱԿՏԵՆ մարդկանց, ինչպես պառակտեցին մեզ՝ սեւերի ու սպիտակների...
 
Բացի այդ, Աֆրիկայում տեղի էր ունենում սամիտի երկրորդ օրը... Իհարկե, Ռուսաստանի հզորացումը Աֆրիկայում ՊԵՏՔ ՉԷ ո՛չ մեկին... Իսկ Պրիգոժինը մեծ փորձ ուներ Աֆրիկայում աշխատելու... Այնպես որ, թե ի՞նչ է պատահել երկնքում, դեռ չգիտենք... Արեւմուտքի հետախուզական հատուկ ծառայություններն ե՞ն կազմակերպել այս ողբերգությունը, թե պատճառն այլ է, միանշանակ, ԱՐԵՎՄՈՒՏՔԸ կօգտագործի՛ այս ողբերգությունը սեփական օգտի համար... Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի հասցնեն Ռուսաստանը 1917 թվականի, այսինքն, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ, որի հետեւանքով ՓԼՈՒԶՎԵՑ մի ՄԵԾ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ... Աստված մի արասցե... Առանց այն էլ նրանք կարողացան սեփական զենքով ՈՉՆՉԱՑՆԵԼ հարյուր հազարների հասնող սլավոնական գենի կրողների...
 
Եվ Գերմանիան այսօր «ԱՅՆՔԱՆ ԲԱՐԻ Է», որ շարժական ԿՐԵՄԱՏՈՐԻԱՆԵՐ է տրամադրել, որպեսզի այդ փեչերում այրեն դիակները՝ ինչպես Հայրենական Մեծ պատերազմի օրերին, երբ այդ փեչերում այրվում էին սովետական մարդիկ, որոնց գերակշռող մասը՝ սլավոնացի էին... Այսօր այդ փեչերում նույնպե՛ս սլավոնացիք են այրվում եւ դեռ կայրվեն՝ ինչպես նախապես հայտարարել էր Արեւմուտքը՝ մինչեւ ՎԵՐՋԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ... Հիմքեր չունեմ հաստատուն կարծիք հայտնելու համար, բայց մարդկայնորեն կասկածներ ունեմ, որ այս ողբերգության ետեւում կանգնած են ՀԱՅՏՆԻ երկրների ՀԱՅՏՆԻ հետախուզական հատուկ ծառայությունները... Եւս մեկ անգամ ցավակցում եմ բոլոր զոհվածերի յուրայիններին ու մտերիմներին...
 
Հ.Գ. - ՌԴ Նախագահ Վ.Վ. Պուտինը ելույթ է ունեցել Կուրսկի մարզի Պոնիրի գյուղում Կուրսկի ճակատամարտում նացիստական զավթիչների նկատմամբ խորհրդային զորքերի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։
 
«Այս լայնածավալ ճակատամարտում հաղթանակի նշանակությունը չի կարելի գերագնահատել. այն ոչնչացրեց, այրեց ու մոխրացրեց նացիստների հարվածային ուժը, ավարտի հասցրեց ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջադարձային կետը: Հիտլերը ծրագրում էր այստեղ վրեժխնդիր լինել Ստալինգրադի համար՝ հույսը դնելով իր տանկային դիվիզիաների ուժի վրա, էսէսական կազմավորումների վրա, կարծելով, որ նրանք կճեղքեն ճակատը ու ձնահուսնի պես նորից կհորդեն դեպի Արեւելք: Բայց նրանց դիմավորեցին երկաթյա տոկունությունը, մեր զինվորների ու հրամանատարների արիությունը, Կարմիր բանակի մարտական կոփված մարտիկների քաջությունը: Նացիստների հարձակումը ձախողվեց: Նրանց կանգնեցրին եւ մղեցին հետ դեպի իրենց արդեն անխուսափելի փլուզումը, որովհետեւ ոչ մի «վագր», «պանտերա» եւ ա՛յլ նողկանքներ, ա՛յլ «կենդանիներ» չէին կարող կոտրել խորհրդային զինվորի ոգու ուժը», - նշել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինն իր ելույթում:
 
Գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 23-ին, Embraer Legacy մասնավոր բիզնես-ջեթը, որը Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ էր թռչում, կործանվել է Տվերի մարզի Կուժենկինո ավանի մոտակայքում։ Ավիավթարի փաստի առթիվ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Օդային տրանսպորտի երթեւեկության անվտանգության եւ շահագործման կանոնների խախտում» հոդվածով: Ռոսավիացիայից հայտնել են, որ թռիչքն իրականացվում էր օդային տարածքի օգտագործման՝ սահմանված կարգով տրամադրված թույլտվության հիման վրա, նաեւ հրապարակել են ուղեւորների ամբողջական ցուցակը, որոնց թվում է Եվգենի Պրիգոժինի անունը։  Վթարի վայրում հայտնաբերվել է 8 զոհի մարմին։ Վթարի պատճառը դեռեւս հայտնի չէ, մասնագետները փնտրում են սեւ արկղը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում