Ֆաբիո Կապելոն` Զախարյանի «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխության մասին
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսիեդադ».
«Իսպանիայի առաջնությունը լավ տարբերակ է երիտասարդ խաղացողի համար: Զախարյանը մեծ ակումբ է ընտրել կարիերան զարգացնելու համար։ Կարո՞ղ է Արսենն իր նորամուտը եվրոպական ֆուտբոլում նշել այնքան վառ, որքան Խվիչա Կվարացխելիան: Նա տվյալներ ունի, որպեսզի կարողանա դա անել։ Նա կարող է Իսպանիայում խաղալ այնքան լավ, որքան Խվիչան Իտալիայում»,- Կապելոյի խոսքն է մեջբերում РБ Спорт-ը։