2019թվականից հետևել ենք Զախարյանին, 33 հաշվետվություն ունենք նրա վերաբերյալ. «Ռեալ Սոսիեդադի» նախագահ
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» նախագահ Խոկին Ապերիբայը անդրադարձել է Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու որոշմանը.
«2019 թվականից հետեւել ենք Արսեն Զախարյանին։ 33 հաշվետվություն ունենք նրա վերաբերյալ։ Ուշադիր հետեւել ենք նրա աճին, վիճակագրությանը։ 2022-ի ամռանն էլ հարցում էինք արել նրա հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Երբ հասկացանք, որ Դավիդ Սիլվան այլեւս չի խաղա, վերջնական պարզ դարձավ, որ Արսեն Զախարյանը մեզ պետք է»,- Ապերիբայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը Զախարյանի հետ կնքել է վեց տարվա պայմանագիր։
Զախարյանը Մոսկվայի «Դինամոյի» սան է, գլխավոր թիմում հանդես էր գալիս 2020 թվականից՝ 89 խաղում խփելով 19 գոլ, կատարելով 25 գոլային փոխանցում։
https://iravunk.com/sim/?p=262977&l=am/