Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք են առաջադրել․ 2-5 տարվա ազատազրկում է սպառնում

Իրավական

2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը 2-5 տարվա ազատազրկում է սպառնում։ 47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել անձրևանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։ Այն, հիշեցնենք, Փաշինյանին չէր դիպել։

Ինչպես նշված է Դատական տեղեկատվական համակարգում, գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հասել օգոստոսի 17-ին։  

Կնոջը մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը), որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)