«Հրապարակ». Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է։ Օրերս գրել էինք նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հրաժարական տալու մտադրության մասին, որը կանխել էին հեղինակավոր անձինք, նախկին նախագահները՝ անցած շաբաթվա սկզբին կայացած փակ հանդիպման ժամանակ։ Հանգստյան օրերին Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, հաստատեց մեր լուրերը: Բայց տեղեկություններ հայտնվեցին, որ հրաժարականի թեման փակ չէ` մի խումբ աշխարհազորայիններ` Կարեն Մաթեւոսյանի գլխավորությամբ, որն Արայիկ Հարությունյանի ընկերն է, փորձել են ներխուժել Արցախի խորհրդարան եւ հաշիվ պահանջել Դավիթ Իշխանյանից:

Մենք պարզեցինք, որ հրաժարականի լուրի մասին իմանալով՝ Մաթեւոսյանը հինգշաբթի հանդիպել է Արցախի նախագահի հետ, նա հաստատել է, ասել է, որ ոչ մեկն իր կողքին չէ, բոլորն իրեն են մեղադրում եւ այլն, ուստի որոշել է հեռանալ: Մաթեւոսյանն էլ մի խումբ աշխարհազորայինների հետ շտապել է խորհրդարան՝ իր նախագահին պաշտպանելու և հորդորելու պատգամավորներին, ԱԺ ղեկավարներին, որ կանգնեն Հարությունյանի կողքին։ Իսկ երեկ արդեն աշխարհազորայինների ղեկավարը լայվ մտավ եւ արցախցիներին ասաց, թե պատասխանատվություն է ստանձնում՝ աշխարհազորայինների իր խմբով պետության կառավարումը կազմակերպելու եւ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու հարցում։ Ավելին, Արցախում ստեղծված իրավիճակի համար նա մեղադրեց բոլորին, այդ թվում՝ նախկին նախագահներին և գրեթե սպառնաց` եթե չգան համաձայնության, իրենց հետ գործ կունենան:

Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ Մաթեւոսյանին ուղղորդում են ՀՀ-ից: Այս պահին Փաշինյանին ձեռնտի է Արցախում քաոսն ու անիշխանությունը, իսկ Մաթեւոսյանին ակտիվացրել են, որ ֆորս մաժորի պարագայում իշխանությունը փոխանցեն գոնե Սամվել Բաբայանին: Մեր աղբյուրն ասում է, որ Մաթևոսյանն ու Բաբայանը մտերիմ են, եւ բլոկադայի ժամանակ հենց Մաթեւոսյանն է կազմակերպել Բաբայանի մուտքն Արցախ»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի