Գերմանիայի դեսպանատունը ընդհանրապես դադարեցրել է շենգենյան վիզայի հանդիպումների տրամադրումը 6 ամսից վաղ նախատեսված այցերի դեպքում

Թեմա

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը դեռեւս ապրիլ ամսին տեղեկություն տարածեց, որ շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը այսուհետ առավել կդյուրացվի՝ պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։

Մինչ ՀՀ քաղաքացին հակված էր այս տեղեկատվությունը ընդունել որպես «աչքալուսանք»՝ ամիսներ անց պարզ դարձավ ուղիղ հակառակ երեւույթը: Եթե նախկինում դեսպանության կայքում հնարավոր էր բազմաթիվ գիշերներ լուսացնելու արդյունքում` գոնե որոշ տեղեր ամրագրել, ապա այժմ ՀՀ քաղաքացիները ընդհանրապես զրկված են ուղղակիորեն ամրագրելու հնարավորությունից, դեսպանությունը առաջարկում է գրանցվել համակարգում եւ սպասել հերթում, շատ դեպքերում ամիսներով ձգվող:

Օրինակ, ներկայումս Շենգենյան վիզայի հանդիպում ամրագրելու համար դեսպանության կայքում սպասման հերթը մոտ 24 շաբաթ է (տես` հետեւյալ հղումը service2.diplo.de): Այսինքն՝ եթե ձեր այցը նախատեսված է 6 ամսից շուտ, դուք որեւէ հնարավորություն չունեք ավելի վաղ Գերմանիայի դեսպանատուն մուտք գործելու եւ ձեր այցի փաստաթղթերը ներկայացնելու: Ընդ որում, եթե Հայաստանում գործող մնացյալ օտարերկրյա դեսպանատների դեպքում շտապ նախատեսված այցերի պարագայում հնարավորություն է ընձեռվում ՀՀ քաղաքացուն էլ. հասցեով հավելյալ դիմել, եւ խնդրել դիտարկել իր դեպքը, ապա Գերմանիայի դեսպանատունը կտրուկ մերժում է ցանկացած դիմում:

Չկա զիջում նաեւ մասնագիտական, տվյալ դեպքում՝ լրագրողական գործունեությամբ Գերմանիա մեկնելու դիմումների դեպքում եւ անգամ հարկ էլ չեն համարում տեղեկատվության տրամադրումը՝ լրագրողի կողմից գրավոր ուղարկված հարցմանը: Օրինակ ՝ ես, որպես լրագրող-հետազոտող, հրավիրված էի Բեռլին մասնակցելու ՝ լրագրողների համար անցկացվող կոնֆերանսի, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից՝ հատուկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերապատրաստման համար: Դեսպանատունը հրաժարվեց ոչ միայն ընդառաջել իմ դիմումը՝ ավելի վաղ ամրագրում ձեռք բերելու (կոնֆերանսը նախատեսված էր անցկացնել ավելի վաղ, քան դեսպանության կայքում նշված հերթի ժամանակահատվածը) այլեւ որեւէ խելամիտ բացատրություն եւ տեղեկատվություն տրամադրել՝ գրավոր ուղղված իմ հարցմանը՝ կոպտորեն հղում անելով Գերմանիայի Սահմանադրությամբ ամրագրված՝ «հավասար վերաբերմունքի» սկզբունքը հակասելով հենց իրենց ի սկզբանե որդեգրած քաղաքականությանը, ըստ որի նույն Գերմանիայի դեսպանությունը արտոնություններ է ընձեռում լրագրողներին՝ ազատելով նրանց Շենգենյան վիզայի 35 եվրո վճարից: Ես էլ ցանկանում եմ իմ կողմից արձանագրել, որ լրագրողին թույլ չտալը ավելի վաղ ամրագրում ձեռք բերելը՝ մասնագիտական կոնֆերանսների մասնակցելու համար եւ չտրամադրելով տեղեկատվություն այդ առիթով, կարող է դիտարկվել առնվազն լրագրողի օրինական մասնագիտական գործունեության եւ իրազեկման իրավունքի խոչընդոտում, ինչը բացառում է ինչպես ՀՀ, այնպես էլ Գերմանիայի Սահմանադրությունը, այդ թվում նաեւ՝ օտարերկրացի լրագրողների դեպքում (հոդված 5, պարագրաֆ iS2 GG, եւ նույն հոդվածի պարագրաֆ 5(I)2 GG).

Գերմանիայի դեսպանատան կողմից վաղուց արդեն որդեգրած նման քաղաքականությունը առնվազն անարդարացի և ցածրացնող վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների հանդեպ: Եթե առաջ դեսպանատնից պարզաբանում էին նման կոշտացումները՝ որպես տուրիստական գործակալությունների՝ ամրագրումների  գործընթացին միջամտությունները կանխարգելմանն  ուղղված քայլեր, ապա հարց է առաջանում, իսկ ինչու՞ պետք է դրա արդյունքում տուժեն մնացած՝ հրատապ ու անհետաձգելի այցով Գերմանիա մեկնող քաղաքացիները: Եվ մի՞թե այսքան տարիների ընթացքում դեսպանությունը չկարողացավ որեւէ խելամիտ լուծում գտնել ստեղծված իրավիճակին՝ հավելյալ ռեսուրսների եւ միջոցների ավելացմամբ, կամ այլ՝ օժանդակ կառույցների ներգրավմամբ: Այս դիմում-բողոքի հրապարակմամբ, կցանկանայի, ես, որպես ՀՀ քաղաքացի, հրավիրել անձամբ` ՀՀ-ում դեմոկրատական սկզբունքներ ապավինող Գերմանիայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Րիխտերի ուշադրությունը՝ ամենուրեք բարձրաձայնվող հայ-գերմանական բարեկամական եւ համագործակցային բարձր հարաբերությունների համատեքստում, որը միտված է նաեւ առավել դյուրացնելու վիզային առնչվող գործընթացները, այլ ոչ՝ հակառակը:  Նամակ-բողոքս պատրաստվում եմ ուղարկել նաեւ Մարդու իրավունքներով զբաղվող եվրոպական կառույցներին, ինչպես նաեւ՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը աջակցող միջազգային կազմակերպություններին: 

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՀ քաղաքացի, լրագրող-հետազոտող

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)