Իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետեւանքներ կունենան. զգուշացնում է Աբրահամյանը

Ներքաղաքական
«Արցախի աշխարհազորի հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում` պատերազմի հետևանքներին` նշում է, որ դրանում գործող նախագահ Արայիկ Հարությունյանին պետք չէ մեղադրել: Անդրադառնալով մեղավորների խնդրին՝ թեման հրում «նախկինների» դաշտ ու ոչինչ չի ասում ՀՀ այն իշխանության մասին, ով հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ իրենց ու անձամբ Կարեն Մաթեւոսյանին` Ադրբեջանի քաղաքացի:
 
Ավելին, աշխարհազորի հրամանատարը սպառնում է` Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբում տեղի չունենալու դեպքում, ինքն ու դաշտային հրամանատարները ցրելու են կառավարությունն ու խորհրդարանը եւ նոր ճգնաժամային մարմին ձեւավորելու, որտեղ որոշումներն իրենք կընդունեն: Ի դեպ, Արցախի խորհրդարանի ու կառավարության լուծարումն Ադրբեջանի պաշտոնական պահանջներից է, որն անձամբ Ալիեւն է հնչեցրել: Նաեւ ուզում եմ հստակ արձանագրել, որ Արցախում այսպիսի ծայրահեղ իրավիճակի հրահրումն Ադրբեջանի համար «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու հիմք է ձեւավորելու, որովհետեւ սրա մասին եւս Ալիեւը մի քանի անգամ ասել է եւ հարմար առիթ է փնտրում, որպեսզի Արցախում իր համար բարենպաստ դաշտի ձեւավորման դեպքում, ներքին զորքերի անվան տակ առաջ տա իր հատուկ նշանակության ստորաբաժանումները:
 
Դեռ չեմ խոսում այն մասին, որ հնչեցված հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է, ինչը ենթադրում է համապատասխան մեխանիզմների գործարկում: Նախընտրելի տարբերակներից է` Մաթեւոսյանի հետ նստել խոսել, բացատրել իր հայտարարությունների եւ քայլերի ծանր քաղաքական հետեւանքները, հակառակ դեպքում՝ իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետեւանքներ կունենան», - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում