Հայտնի անհայտը. ով է իրականում Անահիտ Մութաֆյանը

Մշակութային

Երեւանի ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքի մաս կազմող «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ցուցակով ավագանու թեկնածու է առաջադրվել ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: Սակայն, պարզվում է՝ Անահիտ Մութաֆյանն, ամենեւին էլ Անահիտ Մութաֆյանը չէ: Խոսքը ոչ թե դերասանուհի, այլ ինչ-որ «Մութաֆյան գրուպ» ՍՊԸ տնօրենի մասին է: Իսկ թե այսի՞նչ ՍՊԸ է, որի ոչ գործունեության, ոչ հայտնի անուն-ազգանունով տնօրենի մասին ոչինչ հանրությանը հայտնի չէ, «Իրավունքը» փորձեց պարզել նախ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից: Այս ՍՊԸ-ն գրանցվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ընդամենն այս տարվա օգոստոսի 7-ին: Սոցցանցերում ու համացանցում որեւէ այլ փաստ այդպես էլ չհաջողվեց գտնել «Մութաֆյան գրուպ»-ի մասին:

Փորձեցինք մանրամասներ պարզել նաեւ «Մութաֆյան գրուպ»-ի տնօրեն Անահիտ Մութաֆյանի մասին եւ հասկանալ, թե երբվանի՞ց է մայրաքաղաքային խնդիրներով ակտիվություն ցուցաբերել: Ի զարմանաս մեզ՝ երբեք, ֆեյսբուքույան հարթակում գտանք միայն մուլտհերոսի, համենայնդեպս, այդպիսին է եղել նրա պրոֆիլային նկարը եւ միայն թեկնածու առաջադրվելուց հետո է իր դեմքով ներկայացել հանրությանը: Բայց տարօրինակությունները միայն այսքանը չեն:

Այսպիսով՝ ավագանու թեկնածու է առաջադրվել 1966 թվականի նոյեմբերի 10-ին ծնված Անահիտ Սերյոժայի Մութաֆյանը, ըստ «Մայր Հայաստան» պաշտոնական էջի՝ բժիշկ-կարդիոլոգ: Սակայն այսպիսի տվյալներով որեւէ անձ ՀՀ ընտրողների ռեգիստրում չգտնվեց: Իսկ սոցցանցում նշված է, որ նա ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 10-ին, բայց այդ տվյալներով էլ որեւէ անձ չկա ոչ ՀՀ, ոչ Երեւանի ընտրողների ռեգիստրում: Ի դեպ, որպես բժիշկ էլ նրա մասին որեւէ տեղեկություն պարզել չհաջողվեց:

Նշենք, որ ավելի վաղ «Իրավունքը» դերասանուհի Անահիտ Մութաֆյանից հետաքրքրվել էր ընտրություններին իր մասնակցության եւ իր անուն-ազգանունով թեկնածուի մասին: Նա մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ որեւէ առնչություն եւ բարեկամական կապ չունի «Մութաֆյան գրուպ»-ի տնօրենի հետ:

«Իմ տեսակետը համընկնում է ՀՅԴ-ի տեսակետի հետ: Ես Երեւանի ավագանու ընտրությունները համարում եմ առ ոչինչ, քանի դեռ կա Արցախի խնդիրը: Այնպես որ, ինձ մի փնտրեք նախընտրական որեւէ ցուցակում՝ այս դեպքում՝ անգամ եթե գտնեք իմ անուն-ազգանունը», - ասել էր դերասանուհին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ