Ռիվասը տեսանյութ է հրապարակել մենաստանից և հայտնել, որ շուտով վերադառնալու է և կրելու շապիկներ առանց կրծկալի
Մշակութային
«Երբ մաքրում ես մենաստանի հյուրանոցը, էլ երբեք ու ոչ մի տեղ չես կարող կոպիտ լինել սպասարկող անձնակազմի հետ: Ինչպե՞ս է դա աշխատում. ուղղակի հրաշք է, որն ամեն պահի մեջ է, երբ դու այստեղ ես և պարզապես դառնում ես լավ մարդ»:
Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում, որտեղ հրապարակումները պահպանվում են 24 ժամ, գրել է ռուսաստանաբնակ հայ երգչուհի Եվա Ռիվասը և հավելել, որ կրկին մեկնել է մենաստան, ցույց տվել, թե ինչպես է մաքրում սենյակն ու կիսվել իր մտքերով:
Հաջորդ «սթորի»-ում երգչուհին հավելել է. «Ընկերներ, մի անհանգստացեք, դուք ինձ չեք կորցրել, շուտով ես վերադառնալու եմ և շարունակելու եմ կրել շապիկներ առանց կրծկալի»:
https://lragrogh.com/5306/?fbclid=IwAR2o8oSFTL9wd5V115iuIq8vTFgO_wUFfO8CIfJPMWM1GrTGVA_yVWlPdqs_aem_Af_rwD4VHr32D_sD8sK08g4aUiUT2OF3PFX19pu71o8Zog6UmObZ8RKSpBaMLbqXXrw&mibextid=Zxz2cZ
https://iravunk.com/sim/?p=262884&l=am/