Սով ու մահ տվո՞ղ, թե՞ բարեհաջողություն ու առողջություն պարգևող. արջի պաշտամունքը Հին Հայաստանում

Մշակութային

Անցյալ դարի կեսերին, երբ հնագետների կողմից ակտիվորեն պեղվում էին Հին Հայաստանի այնպիսի նշանավոր մայրաքաղաքներ, ինչպիսիք էին Արտաշատը, Արմավիրը և այլ վայրեր, բազմաթիվ արժեքավոր գտածոներ հայտնաբերվեցին, որոնց մեջ աչքի էր ընկնում կավից պատրաստված անոթների մի տեսակ, որոնք ունեին արջի տեսք։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արջակերպ այդ անոթները ունեին ծիսական բնույթ, հետևաբար, արջը հին ժամանակներում առավել պաշտելի կենդանիներից է եղել մարդու կողմից, որին մի շարք գերբնական և ծիսական հատկություններ են վերագրվել։ Այդ ծիսական անոթների մեջ հեղուկ է լցվել գլանաձև ձագարից, իսկ դատարկվել է կենդանու քթի և աչքերի անցքերից։

Ընդհանրապես, կենդանակերպ անոթները Հայաստանում պատրաստել են մ․թ․ա 2-րդ հազարամյակի երկրորդ կեսից սկսած։ Այդ անոթները համարվում էին աստվածությունների կենդանակերպ նմանակումը և օգտագործվել են այդ աստվածություններին առնչվող արարողություններում։ Դրանցից հեղուկ ըմպելը խորհրդանշել է աստվածային ուժի ստացում, մերձեցում տվյալ աստվածությանը։

Հայ բանահյուսական նյութի (ավանդույթներ, հանելուկներ, հեքիաթներ և այլն) քննությամբ բացահայտվել է արջի կերպարը՝ որպես մեռնող և հարություն առնող բնության աստվածություն։ Արջը հանդես է գալիս՝ որպես բարեհաջողություն, առողջություն պարգևող աստվածություն, բայց նա նաև սով ու մահ տվող է։ Ահա թե ինչու արջակերպ խեցեղենի անոթների վրա արջերի մռութներին ժպտավուն արտահայտություն են տվել, որպեսզի արժանանան աստվածության բարեհաճությանը։ Արջը համարվել է նաև ընտանիքի և ծննդկանների, ինչպես նաև երկրագործության և անասնապահության հովանավոր աստվածություն:

Արջի պաշտամունքի բավականին երկար ընթացը (մ․թ․ա 2-րդ հազարամյակից մինչև քրիստոնեություն), թույլ է տալիս ենթադրել, որ որպես աստվածություն արջը կարող էր ունենալ նաև մարդեղային նմանակում։ Արջը նույնացվել է Արա գեղեցիկի հետ, իսկ քրիստոնեության ընթացքում տարածված էր այն ավանդազրույցը, թե իբր արջը մասնակցում էր եկեղեցու կառուցմանը, իսկ սատկելուց հետո թաղվում էր դրանց կողքին, որից հետո նրանց գերեզմանը դառնում էր սրբավայր։ Արջի գերեզման կա Արցախի Պտկսաբերկ եկեղեցու մոտ։

https://m.mamul.am/am/news/273360/p1

 
 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում