Մխիթարյանը` «Ինտերի» հիմնական կազմի ու ֆուտբոլիստների մասին
Սպորտ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի առաջին տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղից հետո (2:0) մեկնաբանություն է տվել.
«Ես միշտ կիսապաշտպան եմ եղել, բայց կարող եմ խաղալ նաև հարձակման գծում կամ ենթահարձակվողի դիրքում, ինչպես կորոշի մարզիչը։ Մենք դեռևս մեծ ցանկություն ունենք խաղալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և ցանկանում ենք երկրորդ աստղը նվաճել։
Մենք շատ ուժեղ թիմ ունենք, մենք դա կապացուցենք խաղադաշտում։ «Ինտերը» հիանալի կիսապաշտպանություն ունի։ Կիսապաշտպաններից յուրաքանչյուրն արժանի է մեկնարկային կազմում լինելուն։
Վստահ եմ, որ մարզչական շտաբը տեղ կգտնի բոլորի համար։ Նրանք բոլորն արժանի են այս թիմում լինելուն»,- Հենրիխի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
https://iravunk.com/sim/?p=262821&l=am/