«Հրապարակ». Ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«ԱՄՆ-ում գլխավոր հյուպատոսի պաշտոնի հետ կապված՝ անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում` ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում: Մինչդեռ սա բաց ինֆորմացիա պետք է լինի: ՀՀ ԱԳՆ կայքում ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսի դիմաց, որի նստավայրը Լոս Անջելեսն է, որեւէ անուն դեռ չկա: Սակայն նշանակումն արդեն եղել է: Ի դեպ, 2021-ին Բայբուրդյանի ազատման հրամանն էլ էր գաղտնի պահվում: Նրան ազատել էին, ապա խնդրել մի քանի ամիս պաշտոնավարել, մինչեւ նոր մարդ կնշանակվի:

Հյուպատոսության կայքում վերջին տեղեկությունը թվագրված է 2021-ի հունիսի 9 եւ վերաբերում է հյուպատոսի հեռավար (թերեւս՝ հրաժեշտի) հանդիպումներին, օրինակ` Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի մեծամասնության առաջնորդ Ռեյեսի հետ: Թեեւ ԱԳՆ-ի ամենօրյա լրահոսը պարտաճանաչորեն տեղադրում են:

Լոս Անջելեսում նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Կարեն Իսրայելյանը, ով արդեն հանդիպումներ է ունենում, օրինակ, ամերիկյան կայքերից մեկում հանդիպեցինք լուրի. «Օգոստոսի 15-ին Թեքեյան մշակութային միությունը ներկայացնող պատվիրակությունն այցելեց Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն եւ հանդիպեց նորանշանակ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի հետ», նրան «վերջերս նշանակման կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ-ում եւ Կանադայում TCA-ի Կենտրոնական վարչության քարտուղարի օգնական Միհրան Թումաջանը»։

Մենք տեղեկացանք, որ Կ. Իսրայելյանը դիվանագետների հին սերնդից է, աշխատել է Վաշինգտոնում, ՀՀ ԱԳՆ-ում: Համարվում է հին սերժական կադր, բայց դավանափոխ եղած: Ըստ մի աղբյուրի, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի փեսայի բարեկամն է, գուցե հենց դա է դեր խաղացել նշանակման հարցում»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում