Պնդում եմ պեդոֆիլներին կաստրացիայի ենթարկելու իմ առաջարկը. Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական
«Երբ ես եւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, Գերմանիայի, էստոնիայի, Դանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ տասը նահանգների ու էլի լիքը երկրների օրինակով օրենքի նախագիծ ներկայացրեցինք խորհրդարան՝ առաջարկելով պեդոֆիլներին քիմիական կաստրացիայի ենթարկելու դրույթ ամրագրել Քրեական օրենսգրքում, պեդոֆիլների ներքին օրգանների բազմաթիվ շահառուներ եւ արեւմտյան դեսպանատների լափառուներ ինձ կերան։ Ավելին, «պեդոֆիլների հայկական ոչ լեգալ ասոցիացիան» սպառնաց ինձ հրկիզել հենց իմ տան բակում։
 
Զորացրված բազմաթիվ ֆեյք բարեպաշտ կնիկների բարձրացրած լրբության արդյունքում մեր նախագիծը չհասավ անգամ լիագումար նիստ։
Երեկվանից համացանցը պայթեցրած պիղծ ընտանիքի պատմությունը՝ սեփական աղջիկներին բռնաբարած հոր եւ վիժվածք մոր մասին, ընդամենը մեկն է բազմաթիվ ընտանիքներից, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք, որովհետեւ վիդեո նկարող չի եղել։
 
Ու պարզվում է, որ բոլորը, այդ թվում երեխաների ուսուցիչը, ով առավոտից «զվեզդա» դարձած՝ աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս, տեղյակ են եղել, թե ինչ է կատարվում այդ ընտանիքում, բայց երեխաները շարունակել են մնալ պեդոֆիլ ու սեռախեղված ծնողների մոտ։ Տեղյակ են եղել բոլորը, այդ թվում՝ սոցիալական ծառայությունները եւ սեփական երեխաների պոռնո վիդիոների վրա փող աշխատող պոռնիկ մորը Գեղարքունիքի մարզպետարանը սոցիալական աջակցություն է տրամարդել՝ երեխաներին պեդոֆիլիայի որջից փրկելու փոխարեն։ Ու հիմա վդրուգ բոլորը վատացել, վալերիանկա են խմում, որովհետեւ պատահաբար բացահայտվել է մեկը՝ բազմաթիվներից, ինչի մասին իմացել են գրեթե բոլորը ու լռել են։
 
Լռել են։ Ոչինչ չեն արել։ Հիմա, սրտի կապլի խմելով, հարցազրույցներ են տալիս։ Իմ առաջարկը մնում է ուժ մեջ՝ պեդոֆիլիայի դեմ պատժամիջոցները խստացնել, կիրառել քիմիական կաստրացիան, ինչպես նաեւ՝ վերանայել ու խստացնել պոռնոգրաֆիկ նյութերի պատվիրման, պատրաստման ու տարածման օրենսդրական նորմերը։ Թե չէ՝ էսօր կխմեք ձեր վալիդոլը ու վաղը ֆեյսբուքյան մեյնսթրիմը նոր hot-թեմա կտա վալերիանկա խմելու, իսկ մեկ այլ
քաղաքում կամ գյուղում, մեկ այլ թաթուլ մադաթյան, կշարունակի բռնաբարել սեփական երեխաներին ու մեկ այլ պոռնիկ մայր կշարունակի մեծահարուստ մի պեդոֆիլի պատվերով սեփական դուստրերին հանել վաճառքի», - գրել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում