«Ռեալ Սոսյեդադը» հաստատել է. Զախարյանը այսօր կժամանի Սան Սեբաստիան
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» հաստատել է տեղեկությունը, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ժամանում է Սան Սեբաստիան.
«Այսօր Արսեն Զախարյանը կարող է ժամանել Սան Սեբաստիան, սակայն պայմանագրի ստորագրումը տեղի չի ունենա օգոստոսի 18-ին»,- «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունից հայտնել են «Матч ТВ»-ին։
Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնել էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը կժամանի օգոստոսի 18-ին։
Նշվում է, Զախարյանի տրանսֆերի արժեքը կկազմի 12 միլիոն եվրո։
https://iravunk.com/sim/?p=262721&l=am/