Ովքեր են 11 մարդու կյանք խլած արյունոտ վթարի պատճառը

Հանդիպում

Չկա լուսավորություն, չկան ժամանակավոր ճանապարհային նշաններ, գծանշումներ, ու այդտեղ անհասկանալի է՝ դու հանդիպակա՞ց ես երթևեկում, թե՞ քեզ համար սահմանված ճանապարհով, ու դրա համար ունենք այս ցավալի դեպքը: Անդրադառնալով Գյումրի-Լանջիկ հատվածում տեղի ունեցած ողբերգական ելքով վթարի հնարավոր պատճառներին, ասաց «Վարորդի ընկեր» հկ-ի նախագահ Տիգրան Քեյանը, ընդգծելով.

-

Մենք այս իրավիճակը երկու տարի առաջ ենք ունեցել, եթե չեմ սխալվում՝ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին էր, էլի Գյումրի-Երևան ճանապարհին, կարող է նույն հատվածում չէր, դարձյալ ունեցանք ցավալի վթար, որի ժամանակ 5 մարդ զոհվեց, մոտ 5-6 մարդ էլ վիրավորվեց: 

Նույնն էլ հիմա ունենք՝ ավելի ողբերգական հետևանքով, բայց փաստ է, որ երկու տարվա ընթացքում այդ ճանապարհահատվածն անվտանգ դարձնելու համար որևէ աշխատանք չի կատարվել: Ունենք ճանապարհի մի հատված, որտեղ շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, և անվտանգության ապահովման կահավորանքը թերի է, ու ունենք մի հատված, որտեղ շինաշխատանքները ինչ-ինչ պատճառներով չեն շարունակվում ու էլի թերի կահավորանքով մնացել է: Երկու հատվածներն էլ շատ վտանգավոր են, ու որ այստեղ պետական մարմինները մեղքի ամենամեծ բաժինը ունեն, ինձ համար քննարկման ենթակա չէ: 

Ավելին ասեմ, Որքան ես գիտեմ, այսօր մենք չունենք անգամ նախորդ դեպքի քննության արդյունքները, երևի այս դեպքն էլ մի երկու տարի կքննեն, մենք հիմա կխոսենք-կխոսենք, ու այս ճանապարհի մասին կհիշենք հաջորդ նմանատիպ դեպքից հետո, ինչն ասում էի նաև երկու տարի առաջ, որ մենք այս ճանապարհի մասին խոսելու ենք այն ժամանակ, երբ նորից նմանատիպ դեպք լինի:

-Այսինքն թիվ մեկ պատասխանատուները նրանք են, որոնք երկու տարի է՝ այդ հատվածում որևէ բան չե՞ն արել:

– Մենք գիտենք, որ մի շարք քրեական գործեր կան այդ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնողների վրա, որոնց հատվածներում գործը կանգնեցվել է, ու շինարարություն չի կատարվում: Այսօր այդ հատվածների անվտանգությունը պետք է ապահովի պետությունը՝ ի դեմս համապատասխան նախարարության: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պետք է վերահսկի անվտանգության ապահովման գործընթացը, նա պետք է իրականացնի, ինչը չի արվում: Իսկ այն հատվածում, որտեղ հիմա ակտիվ շինարարություն է ընթանում, սույն նախարարությունը կրկին պետք է ստիպի տվյալ ընկերությանը կա՛մ իր միջոցներով, կա՛մ պետության միջոցներով անվտանգություն ապահովել, ոչ թե ժապավեն քաշեն ու սկսեն ինչ-որ տեղ փոս փորել: 

Անվտանգության նորմերը այդպես չեն ապահովվում, պետք է լինեն նշաններ, լուսավորություն, այդ տարածքը սահմանազատված լինի, նշանը պետք է ամենաքիչը մեկ կիլոմետր հեռավորության վրա մի քանի տեղերում լինի: Ամեն ինչ պետք է արվի, որ վթարի ենթարկվելու պարագայում վարորդը մեղավոր լինի, որպեսզի պետությունն ասի՝ մենք ճանապարհի տարբեր հատվածներում զգուշացրել ենք, որ առջևում շինաշխատանքներ են:

https://iravunk.com/sim/?p=262648&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ