Զախարյանը վերադարձել է «Դինամոյի» մարզումներին
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության գործընթացում խնդիրներ են առաջացել։
Մոսկովյան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ.
«Արսեն Զախարյանն այսօր վերադարձել է թիմի մարզումներին։ Նա ունի գործող պայմանագիր։ «Դինամոն» ու «Ռեալ Սոսյեդադը» ամբողջությամբ հստակեցրել են տրանսֆերի պայմանները։ Մնացած զարգացումները կախված են մյուս կողմերից»,- ասվում է «Դինամոյի» հայտարարության մեջ։
Ըստ ռուսական մամուլի ՝ 20-ամյա ֆուտբոլիստը առայժմ չի մեկնել Սան Սեբիաստիա, քանի որ անձնական պայմանագրի շուրջ դեռ փոխհամաձայնության չի եկել իսպանական ակումբի հետ։

