Տիկնիզյանը` «Լոկոմոտիվի»՝ հուլիսի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ հուլիսի լավագույն ֆուտբոլիստ,հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Քվեարկության արդյունքում 24-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 60 տոկոսը։ Նա երրորդ անգամ անընդմեջ է արժանանում «Լոկոմոտիվի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։

